Շաբաթ , 28 Նոյեմբերի 2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, Հարցապնդում.Զարուհի Փոստանջյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին,
Հարցապնդում
Հարգելի պարոն Տոնոյան,
2019 թվականի մարտի 30-ին Դուք հայտարարեցիք հետևյալը.
«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպում եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց:
Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»:
Պատերազմի 23-րդ օրն է:
Խնդրում եմ հայտնել ինչ է անհրաժեշտ որ Ձեր հայտարարությունը դառնա իրողություն:
19.10.2020թ.

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com