Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2020

Մտասևեռված էինք ապրելու և չապրելու սահմանագծին…


Հոկտեմբերի 24։
Ծանր գիշեր էր։ Մտասևեռված էինք ապրելու և չապրելու սահմանագծին դեռ հոկտեմբերի 23_ի երեկոյան։ Նման դեպքում քարանում եմ, սեղմվում պատին, շնչասպառ սպասում…Բայց ինչի՞ն…Նորից շնչելու հնարավորությա՞նը, թե կյանքի հատման վերջնագծին…
Սովորությանս համաձայն` կանգնած եմ տանում հրետակոծության այն ահռելի տարափը, որ գալիս է ոչնչացնելու խաղաղ բնակիչներիս, ավերածություններ սփռելու շուրջբոլորը…
Աթոռ մոտեցրին, առաջարկեցին նստել։ Այս անգամ նստեցի` կարծես պատրաստ կանգնեցնելու շունչս, որ լսեմ վերջին զարկը սրտիս։ Ու հանկարծ երկիրն ավերող այն ահռելի թնդյուններին դիմադարձ հնչում է աղոթքը` Աստծոն ուղղված։ Բայց մի՞թե աղոթք էր այն…«Ի խորոց սրտի` խոսք ընդ Աստծո», որ հնչեցնում էր ՆԱ շատ բարձրաձայն։
Բոլորիս լռության ձայնն էր լսելի և արձագանքը մեր սրտերի, որոնց շունչ էր տալիս Աստծո խոսքը… Չգիտեմ` որքան տևեց, բայց զգացինք, որ Աստված մեզ հետ է, և բոլորիս հոգում ՆՐԱՆ ուղղված այն «ցավդ տանեմն» էր, որ հնչեց կողքից…
Այս անգամ մենք նորից փրկված էինք, բայց հրետակոծության սարսափելի հետքերը շուտով տեսանելի դարձան մեզանից ոչ շատ հեռու…Կատաղած գազանը նորից իր սև գործն էր կատարել։
Իսկ ՆԱ, ում չգիտեմ Աստվածաբա՞ն կոչեմ, թե Աստծո մարդ, վաղուց դարձել է բոլորիս համար մարդասիրության ու ազնվության բացառիկ օրինակ, ու ես համոզված եմ, որ հենց Անաստաս Պողոսյանի նման անբիծ կերպարների մասին է ձևավորվել հայտնի խոսքը, թե բարությունը կփրկի աշխարհը, ով իր իսկ տեսանելիությամբ մի օր կդառնա իմ օրագրի գրքային կերպարներից մեկը` պատերազմական օրերի հիշողություններով։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Ժողովուրդ».Անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է դիմել Պուտինին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտն դարձել անհետ կորած զինծառայողների հարազատների …