Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2020

Գիշեր թե ցերեկ միշտ մեր հագի շորով ենք` պատրաստ վեր թռչելու վտանգի պահին…Եվ այդպես արդեն մեկ ամիս…

Հոկտեմբերի 26։

Նոր հրադադարի մասին կարդացի կեսգիշերին։ Չեմ էլ հավատում այդ ոճրագործներին, երբ նախորդ երկու պայմանավորվածությունները խախտել էին։ Պարտադրեցի՞ն նրանց, թե իրենք առաջարկեցին, այդ չեմ կարևորում, այլ թե որքանով այդ անօրենները հավատարիմ կլինեն նման համաձայնությանը։
Սովոր եմ արթուն մնալ մինչև ուշ գիշեր, տպավորություն է, թե հսկում եմ նրանց շարժն առանձնակի զգուշավորությամբ և որքան մեծ կարոտ ունեմ` մարդավայել աչք փակելու։ Գիշեր թե ցերեկ միշտ մեր հագի շորով ենք` պատրաստ վեր թռչելու վտանգի պահին…Եվ այդպես արդեն մեկ ամիս…
Այսօր այդ մեկ ամիսն ինձ տանում է սեպտեմբերի 26_ը, երբ աշակերտներիս հետ դպրոցի երկրորդ հերթի դասերից հետո այցելեցինք պատմաերկրագիտական թանգարան։ Նպատակս էր՝ նրանց ծանոթացնել մեր ավանդական խոհանոցին, մեր նախնիների գործածած իրերին, վերջին ամիսներին վտանգված մեր արմատներին…Այդ օրը հրաշալի անցավ, բայց ո՞վ կմտածեր, որ ևս մեկ գիշեր, մի նոր լուսաբացի կյանքը կանգ կառներ…
Ապրելու և արարելու սերը ինձ տանում է մի նոր աշխարհ, որտեղ մարդատյացություն չկա ու սովոր լինելով քայլել կյանքի դժվարին բավիղներով` փնտրում եմ այն լույսը, որն իր փայլատակումով մեզ համար մի նոր կյանք է ավետելու։
Այս պահին խաղաղ է գիշերը, բայց չենք մոռանում, որ մեր թշնամին մարդասպան մոլագար է…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Որտե՞ղ են այդ ոչ հայանպաստ ռեֆորմի հեղինակները…

Հոկտեմբերի 23։ Հանկարծակի ցնցումներ, որ երբեմն ուղեկցում են մեզ, երբ չենք կողմնորոշվում, թե որտեղից են …