Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2020

Սեփական ժողովրդին անթասիբ, իսկ պատերազմող զինվորին՝ դասալիք անվանող երկրի ղեկավարը. Ռ.Մարգարյան

Սեփական ժողովրդին անթասիբ, իսկ պատերազմող զինվորին՝ դասալիք անվանող երկրի ղեկավարին անպարկեշտ որևէ խոսք չասելու համար միայն կարելի է ատամները կրճտացնելով լռել:

ՊՆ ներկայացուցիչ Արծրունի Հովհաննիսյանը, որ օրեր առաջ տարածքներ կորցնելու մասին խոսողներին ամոթանք էր տալիս, այսօր հայտարարում է Կուբաթլին թշնամու հսկողության տակ անցնելու մասին: «Թշնամին հասել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը դեռ ծայրահեղ չէ»: Իսկ թե երբ է իրավիճակը մեր իշխանությունների կողմից ծայրահեղ բնորոշվելու, բոլորիս համար շարունակում է հարցական մնալ:
Հասկանալ է պետք, որ սա ո՛չ Ավարայր է, ո՛չ Սարդարապատ, ո՛չ Մեծ Հայրենական, ոչ էլ նույնիսկ 1990-ականներին մղված Արցախյան գոյամարտ: Սա իր առանձնահատկություններով մյուսներից լիարժեքորեն տարբերվող պատերազմ է: Սա նաև ֆուտբոլային խաղ չէ, երբ խաղադաշտից դուրս նստած դըմփ-դըմփ-հու-ով ու «թասիբի» մասին գոռալով պահանջում ես մրցակցի դարպասը բացել: Սա պատերազմի դաշտ է իր բոլոր արհավիրքներով, սարսափներով ու վախի մարդկային ամենաբնական ու անժխտելի զգացմունքներով:
Ավելին չպահանջենք սահմանին կռվող զինվորից, որի ձեռքում այս պահին միայն զենքն է ու իր կյանքը:
Մինչ ժողովրդի «անթասիբության» մասին տրտնջալը մի պահ զգաստանալ է պետք ու սեփական խղճին հարց տալ, թե որպես երկրի ղեկավար օրհասական այս պահին, Պոմպեոյի ու Թրամպի քնից զարթնելուն սպասելուց բացի ի՞նչ եմ արել, երբ ազգային իրական համախմբման տրամաբանական լուծումը վաղուց դրված է իմ սեղանին ու ես ինքնասիրությամբ տարված ու համառորեն՝ ի գին մարդկային կյանքերի ու տարածքային կորստի, չտեսնելու եմ տալիս այն:
Հաղթելու ենք, բայց հաստատ առանց նման ղեկավարի:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Տարակուսելի հայտարարություններ՝ Ալեն Սիմոնյանից. հողերը տալո՞ւ են

Պատերազմին զուգահեռ, ինչպես հայտնի է, Հայաստանի պաշտոնատար դեմքերը, շարունակում են պարբերաբար հարցազրույցներ տալ միջազգային մամուլին՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով