Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2020

Մենք ո՞ւր ենք գնում մեկամսյա հաղթելու կոչերից հետո, մեր այնքան զոհերից հետո…

Հոկտեմբերի 27։
Պատերազմական դառնակսկիծ օրերի մեկ ամիս։
Այսօր մի քանի անգամ գրեցի ու ջնջեցի տողերս, առաջին անգամ ցանկություն ծնվեց քաղաքագետ լինել ու ճիշտ գնահատական տալ իրավիճակին։
Մեր հայացքը պատերազմական անցած օրերում է, որ հառել ենք այս մեկ ամսում «հաղթելու ենք» ոգեղեն կոչին, որին հակադարձում են այս օրերին ցավոտ փոխզիջումների մասին նախազգուշացումները։ Պետական կառույցից հնչվող ցավալի կոչը լսող զինվորն անգամ դեռ արձագանքում է նրան իր խրոխտ ու հաղթական կեցվածքով, որ հաղթելու են։
Թիկունքը պահող ուսուցչուհիս սովոր է եղել միշտ էլ այս կյանքում լույսի շող տեսնել ու իր մի պատառ հավատով անգամ երբևէ չի կոտրվել… Ես ցանկանում եմ իմ երկրի տերերին խրոխտ կեցվածքով տեսնել` ի դեմս ամբարտավան ալիևների ու էրդողանների և նրանցից սնվող ոճրագործների…
Վհատությունը հայի համար չէ, պետք է նրանք իրենց բռունցքները սեղմեն, ու նրանց ահեղ պայքարի ոգեղեն կոչը սարեր շուռ տա, այլ ոչ թե Արցախի շրջափակման ու տարածքներ հանձնելու անելանելիության կոչով թևաթափ անեն մեզ։
Մեկ ամիս է, ինչ շատ-շատերի հետ պատվով տարել եմ հրետակոծության սարսափները, անարցունք եմ սգացել մեր զոհերին, ամուր գրկել եմ ապրելու ու հարատևելու հավատս, որ երբևէ այն չկորցնեմ…
Բայց երեկվա ՀՀ վարչապետի ելույթն ինձ սթափեցրեց…
Մենք ո՞ւր ենք գնում մեկամսյա հաղթելու կոչերից հետո, մեր այնքան զոհերից հետո, այնքան շատ ավերածություններից հետո, մեր անհայտացած զինվորներին չգտնելուց հետո…
Չգիտեմ` ուր ենք գնում, ապրելու թե չապրելու դեպքում էլ մենք պիտի հաղթական ու պատվով գնանք մեր անցնելիք ուղին։
Ես մերժում եմ բոլոր հուսահատական նվնվոցները, որոնք պիտի սպանեն ինձ իմ հայրենիքում, անգամ մեր չգոյությամբ Արցախը պիտի հարատևող կյանք ունենա…
Նատաշա Պողոսյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գրեթե 13.000 մարդ մնացել է առանց տուն. Ինչ կար Հադրութում 99 տոկոսով մնացել է այնտեղ. «Փաստինֆո»

Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը և Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո։ Այս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով