Հինգշաբթի , 25 Փետրվարի 2021

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը


Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Քաղաքային խորհուրդն անկախության ճանաչման բանաձևն ընդունեց միաձայն հեռավար կարգով անցկացվող նիստում:
Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը: Բանաձևում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև, որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:
«Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,- ասված է բանաձևում:
Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հանդես է եկել ուղերձով

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հանդես է եկել ուղերձով:Ուղերձում, մասնավորապես, ասվում է.«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից …