Երկուշաբթի , 8 Մարտի 2021

Արցախի վարչապետի կոչը շատ ավելին ասաց մեր վիճակի լրջության մասին, քան ես կարող էի նկարագրել

Հոկտեմբերի 30։

Արցախի վարչապետի կոչը շատ ավելին ասաց մեր վիճակի լրջության մասին, քան ես կարող էի նկարագրել։
Շրջափակում, որին չեմ ուզում հավատալ, տարածքների հանձնում` հոգիս աղաղակում է, ինքնազոհաբերում` հայի հարատևելու ճանապարհն է…
Մնում ենք վերջինի ընտրության առջև ու զարմանում հայի ոգեղեն կամքով, որ չի սպառվում, այն չի մեռնում, ժամանակ առ ժամանակ վերածնվում, նորովի է երևում մեզ։
Արթուն գիշեր, եռացող երկինք, ռումբերի տարափ, աշխարհի տերերի հայացքին նայող մի անաղարտ ժողովուրդ, որ հայտնվել է հոշոտելու պատրաստ գազաններին դեմառդեմ։
Հավատում ենք, ու՞մ ենք հավատում մեր պարզ հայացքով, ապրելու սիրով, կյանքի երազով, երբ գերտերությունների խարդավանքների ոստայնում հայտնված` դեռ սպասում ենք լուսավոր օրվա։
Երբեմն չեմ ուզում հավատալ այն իրականությանը, որում հայտնվել ենք, երբ մի փոքրիկ երկրամասի ապրելու երազ փորձում են սպանել, կյանքի մաքուր երակը ուզում են կտրել…
Ես ցանկանում եմ այս աշխարհի հզորները պատասխան տան մեր չապրած օրերի համար, մեր այնքան անմեղ զոհերի համար, մեզ հասցրած ավերածությունների համար…Որքան շատ ատելու բան կա, գոռալու, աղաղակելու անհագուրդ ծարավ, երբ աշխարհի հյուսած սարդոստայնում ենք հայտնվել, որ բախվում է ամեն անգամ մեր հայորդիների մարտական սխրանքների ժայռեղեն պատին։
Ծանր գիշեր է, նոր ծանր օրվա սպասումով։ Երանի աշխարհի հանդեպ ճեղքվածք տված հավատիս կտորները մի օր հավաքեմ։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հայաստանի իշխանության մեջ գտնվող սորոսականներ, չե՞ք ուզում ներողություն խնդրել ՌԴ-ից». Վլադիմիր Սոլովյով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ռուս քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը իր հեղինակային հաղորդման ընթացքում հիշեցրել է, որ Հայաստանի իշխանության բուրգին …