Երկուշաբթի , 1 Մարտի 2021

Մահ կամ ազատություն…

Կատարվեց անդառնալին: Կատարվեց այն, ինչին այս իշխանությունները գնում էին մի ամբողջ երկուսուկես տարի, գնում էին թաքուն, սողում գոռգռալով, ակնարկում պարզ, թաքցնում հմտորեն:

Փաշինյանն իր ստորագրությունը դրել է մի փաստաթղթի տակ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտուլյացիա՝ կապիտուլյացիա ոչ թե Արցախի, այլ Հայաստանի. կոնկրետ թուրքերին Սյունիքի տարածքով Նախիջևանի հետ 5 կմ-անոց լայնությամբ ինքնավար հաղորդակցման ուղի հատկացնելու վերաբերյալ կետը ոչ այլ ինչ է, քան պանթյուրքիստական երազանքի իրագործումն Էրդողանի:
Սա Արցախի կարգավիճակի հարց չէ, սա միայն Քարվաճառի ու Օմարի լեռնանցքի հարց չէ, սա Հայաստանի Հանրապետության հետագա գոյության խնդիր է, որն առկախված մնալու դեպքում ընդամենը մի քանի տարի հետո դառնալու է նոր ցեղասպանության հիմք ու հարթակ. թուրքը մտնելու է Հայաստան ու ցեղասպանի այս անգամ արդեն արևելահայությանը՝ վերջակետ դնելով Հայկական հարցին:
Ի՞նչ պետք է անեն իշխանությունները և ի՞նչ պետք է անի հայությունը:
Հայության անելիքը հստակ է՝ ցույց տալ աշխարհին, որ մենք ոչ թե ցեղակույտ կամ ինչ-որ անհասկանալի մարդկանցից բաղկացած նախիր ենք, ում կարող է մորթել ով ցանկանա, այլ՝ ազգ՝ լրիվությամբ ձևավոված էթնոս:
Եվ ուրեմն՝ ողջ հայությունը պետք է համախմբվի ու իշխանությունների առաջ դնի հստակ խնդիր՝ կա՛մ Փաշինյանն անձամբ հետ է կանչում իր ստորագրությունը և միանում հայությանը, կա՛մ, եթե անկարող է, ապա պետք է խաղաղ կերպով հեռանա՝ օրինակ վերցնելով իր կողմից այդքան քարկոծվող իր նախկիններից:
Եթե իշխանությունները չեն անում սրանցից ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, նշանակում է՝ հայ ժողովուրդը գործ ունի իր դեմ նյութված մեծ դավադրության հետ, որի անքակտելի ու կարևորագույն մասը հենց իրենք են՝ փաստացի ժողովրդի մեջքի հետևում հայ ժողովրդի կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը ստորագրածները, որ դեռ հանդգնում են ու իրենց արածը փորձում են մատուցել՝ հերոսություն՝ ֆեյսբուքյան լայվերում սեփական մեղքը գցելով ասենք վերջին 20 տարում հարկեր չմուծածների կամ դրանք չհավաքածների վրա:
Պահը ճակատագրական է, իսկ այդ իրողության չգիտակցումը կարող է անդառնալի լինել հայության ապագայի համար. հայը չի՛ կարող հայրենազրկվել իր իսկ իշխանության ձեռքով, հայը չի՛ կարող 5000 տարի հետո պատմության թատերաբեմից դուրս գալ գլխիկոր ծնկելով:
Մահ կամ ազատություն…

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ».Դեսպանի բարձր պաշտոնում անփորձ մեկին նշանակելու գլխավոր հիմնավորումն այն է, թե տիկինը լավ անգլերեն գիտի

«Հրապարակ».Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու լուրը դիվանագիտական, քաղաքական, նաև իշխանական շրջանակներում միանշանակորեն չի ընդունվել։ …