Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2020

Նիկոլենց համար կարևորը փողն է, թքած Արցախի վրա

 
Ժողովուրդ ջան, հիշում եք, թե ոնց պատերազմի սկզբից ամբողջ հայ ազգը լծվեց Համահայկական հիմնադրամին գումարներ փոխանցելու: Փոքր երեխայից մինչև մեծահասակ տատիկ իրենց վերջին կոպեկը ուղարկեցին հիմնադրամ այն հավատով ու հույսով, որ օգնում են զինվորին, օգնում են Արցախին: 6 տարեկան երեխան ընկույզ էր վաճառում ու հասույթը փոխանցում հիմնադրամին, թոշակառու տատիկը նպատակով հավաքած գումարն առանց մտածելու փոխանցում էր հիմնադրամին ու այս շարքը բոլորին է հայտնի:
Ու այսօր հանկարծ Նիկոլի թիմը հայտարարում է, որ այդ հավաքված գումարների մի մասը փոխանցվել է ՀՀ կառավարությանը: Այն կառավարությանը, որը նույնիսկ պատերազմի թեժ օրերին միլիոններով պարգևավճարներ բաժանեց անգործ հող հանձնող իշխանավորներին, այն կառավարությանը, ով առանց խղճի խայթ զգալու մինչ օրս աթոռից է կառչած ու չի էլ մտածում իր արածի հետևանքների մասին:
Փաստացի ժողովուրդը համախմբվեց հույսով, որ օգնում է զինվորին, իսկ Նիկոլը իր կառավարության ու պատգամավորների հետ միասին նվիրեց Արցախը թշնամուն:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ն.Փաշինյան.Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն

Սիրելի արցախցիներ, Օրերս հանձնարարել էի կառավարությանը ներկայացնել Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով