Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2020

Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը կիրառելով վարչական ռեսուրսը Հանրապետության Հրապարակ էր բերել աշխարազորայիններին և այլոց

Նոյեմբերի 18-ին Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող փոքրաթիվ անձանց թվում էր նաև Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ով հայտնի «լևոնական» է, նախկինում եղել է Ապարանի քաղաքապետ, Քարվաճառում և ՀՀ-ում ունի բիզնեսներ, «Ապարան» ջոկատի հրամանատարն է:

Կիրառելով վարչական ռեսուրսը՝ վերջինս Հանրապետության Հրապարակ էր բերել աշխարազորայիններին և այլոց:
Արդեն պարզորոշ է, թե ինչու Փաշինյանը հոկտեմբերի վերջին, ռազմական դրության ժամանակ և պատերազմական թեժ շրջանում, թվով 8 փոխմարզպետ նշանակեց, որոնցից մեկն էլ այսօրվա հավաքի ակտիվ կազմակերպիչներից մեկն էր:
Հակառակ այս ամենին՝ բազմաթիվ ապարանցի պայմանագրային զինծառայողներ, ովքեր ծառայել են Քարվաճառում և այս օրերին տուն են վերադարձել, ծայրահեղ զայրույթով են լցված «հող հանձնող» Նիկոլ Փաշինյանի հանդեպ:
Այս մասին տեղեկացրել են «Երկիր» կայքին Ապարանի աղբյուրները:
yerkir.am
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նոյեմբերի 2-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 331 դեպք

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 2-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 331 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով