Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2020

Համահայկական հիմնադրամը իրավունք չուներ գումարները փոխանցել պետբյուջե


Համահայկական հիմնադրամը իրավունք չուներ գումարները փոխանցել պետբյուջե
Համահայկական հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ Հիմնադրամը կարող է ծախսեր կատարել միայն կանոնադրական նպատակների ուղղությամբ։
Իսկ Հիմնադրամի նպատակների մեջ ռազմական կամ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը փակելու դեպքեր սահմանված չեն։
Դրամական միջոցները կարող են օգտագործվել Հիմնադրամի կողմից հաստատված ծրագրերի շրջանակում։
Առհասարակ ՀՀ պետական բյուջեն իրենից ներկայացնում է մի «կաթսա», որտեղ փոխանցվող գումարների նպատակային նշանակությունը գոյություն չունի։ Հետևաբար, այդ գումարները կարող էին ծախսվել ցանկացած նպատակով, այդ թվում՝ աշխատավարձերի և պարգևավճարների համար։
Հայաստանի և Սփյուռքի կողմից հավաքագրված շուրջ 170 մլն ԱՄՆ դոլարի կարիքը զգացվելու է Արցախի ենթակառուցվածքները վերականգնելիս, մասնավորապես՝ ճանապարհներ, կոմունալ ծառայություններ (էլեկտրաէներգիա, ջուր, գազ, ինտերնետային ցանց), շենքեր, շինություններ, դպրոցներ և այլ քաղաքացիական օբյեկտներ։
Փարսյան Սուրեն
himnadram.org
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գեներալ Մանվել Գրիգորյանը մահացավ՝ «Արցախը»՝ շուրթերին, հայրենիքը՝ սրտում…

Մանվել Գրիգորյանին սպանեցին այնպես, ինչպես սպանվեց Արցախը… Գույժը՝ զորավար Մանվել Գրիգորյանի մահվան մասին, ցնցել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով