Շաբաթ , 18 Սեպտեմբերի 2021

Արայիկ Հարությունյան. Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին

Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը:
Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։
Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում։
Արայիկ Հարությունյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայր ու որդի թալանչի՞. ծխացող «բիչոկների» առեղծվածը

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու թիմն արեցին ամեն ինչ՝ ժողովրդի ընկալումներում սեփական կերպարն իդեալականացնելու, նախկին …