Սփյուռքին էշի տեղ դնե՞լն է Նիկոլ Փաշինյանի կառավարության ստրատեգիական ծրագիրը…

 

Դատելով ամենայնից՝ առնվազն առայժմ Նիկոլ Փաշինյանը որևիցե կերպ չի պատրաստվում թողնել Հայաստանի վարչապետի պաշտոնը, որին առոք-փառոք բազմած՝ ամեն գնով փորձում է մարսել երկրի գլխին բերածը. նախարարներ է փոխում արագացված տեմպերով՝ ակնհատորեն ինքն իրեն հաշիվ չտալով նորանշանակների մասնագիտական որակների հարցում (նախարարներ են դառնում մարդիկ, որոնք պրակտիկորեն որևիցե կերպ չեն տարբերվում իրենց նախորդներից, իսկ նրանից շատերն անգամ շատ ավելի ցածրակարգ կադրեր են, քան նախորդները), հանդիպում է իր սրտի օլիգարխների հետ, նրանց հետ ինչ-որ բաներ պայմանավորվում, փորձում է ասենք գերիների ու անհետ կորածների ծնողներին ցավակցել այնպես, որ մարդու լացն է գալիս՝ պնդելով՝ նրանց ցավն իրենն է, ի՞նչ տարբերություն իր ու նրանց ընտանիքների միջև, զուգահեռաբար երկրոմ բավական լայնամասշտաբ ծավալով ընթանում են քաղաքական հետապնդումներ, որոնք, սակայն, որևիցե արդյունք չեն տալիս. մարդ բռնել-բաց թողնելը, քաղմասներում մի քանի ժամ սրան-նրան բռնել-պահելն ու հետո էլի բաց թողնելը, մարդկանց տները խուզարկելն ու էլի նման աչք վախեցնող դրսևորումներն ակնհայտորեն ոչ մի օգուտ չեն բերում իշխանություններին՝ բացի տոտալ խայտառակությունից ու մեռնող ազատությունից, որ երբեք էլ չի «նոր» Հայաստանում:
 

Կարճ ասած՝ երկրում կատարյալ քաոս է, իսկական բարդակ, և սա՝ այն դեպքում, երբ ցուգցվանքի մեջ ընկած Նիկոլին թամաշա անելն այլևս ոչ ոքի չի զվարճացնում. դիմացը ձմեռ է, ինչը նշանակում է,որ քաղաքականությունից ու գուցե նաև անվտանգությունից շատ ավելի այսօր շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ինչ «բագաժով» է Նիկոլ Փաշինյանի նորաթուխ կառավարությունը պատրաստվում դիմագրավել տնտեսական մարտահրավերներին:
Այս իմաստով, ցավոք, իրավիճակը նույնքան աղետալի է, որքան ասենք արցախյան խնդրում. Դրամն օրեցօր արժեզրկվում է՝ հատելով կառավարելիության սահմանագիծը, որին դիմակայելու համար Կառավարւթյունն այլ բան չի մոգոնում, քան, ասենք, արժույթի պահուստների վաճառքն է, ինչը պրակտիկորեն չի ցրում Դրամի գլխին կուտակվող մութ ամպերը:
Սրան կից՝ երկրում մոլեգնում է կորոնավիրուսի համաճարակը՝ տնտեսության համար դրանից բխող խիստ բացասական հետևանքներով (COVID-19-ն այսօր ավելի շատ տնտեսական, քան առողջապահական խնդրի է վերածվել). պատերազմն ու համաճարակը միասին կարող են պատճառ դառնալ այլևս երկնիշ տնտեսական անկման, ինչը կանխարգելելու կամ գոնե այդ ամենից հետո ապրելու ու պայքարելու համար համապատասխան որակներ ունեցող կառավարության կազմ է մեզ պետք լինելու, որը, դատելով Փաշինյանի կադրային ներկա քաղաքականությունից, Հայաստանում բացակայելու է մինչև վերջ:
Առավելագույնը, որ այս իրավիճակում Կառավարությունն ի վիճակի է լինելու անել, արտաքին պարտքի ավելացումն է լինելու, որն առանց այն էլ մոտենում է խիստ վտանգավոր մակարդակի: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ միջոցների մի մասն էլ, ըստ էության, գնալու է պարգեևավճարներին (Փաշինյանի համար այս մեկն իսկական սրբություն է, քանի որ այս գոծիքակազմով նա լուծել ու լուծելու է քաղաքական խնդիր), ապա պատկերն է՛լ ավելի ամբողջական է դառնում: Եվ ինչպե՞ս են պատրաստվում փակել այդ պարտքն, եթե երկրում չեն լինելու ներդրումներ, եթե տնտեսության լոկոմոտիվային ճյուղերն այսօր հայտնվել են տոտալ կործանման եզրին, եթե առկա է ու սպասվում է է՛լ ավելի մեծ կապիտալի արտահոսք, եթե խոպան գնալու ճանապարհ չի մնացել, եթե…
Միակ հույսը երևի էլի մնում է Սփյուռքն, իսկ ավելի ճիշտ՝ դրա նյութական սիմվոլը՝ «Հայաստան» համահակյական հիմնադրամի փողերը, որոնց մի զգալի մասն, ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս սեփականվել է ՀՀ կառավարության կողմից և հայտնի էլ չէ՝ ինչ նպատակներով:
Սփյուռքին էշի տեղ դնե՞լն է Նիկոլ Փաշինյանի կառավարության ստրատեգիական ծրագիրը…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ».ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ Է ՀԱՍՆՈՒՄ

«Հրապարակ».Նախագահականն ու «վարչապետականը» երեկ միանման հաղորդագրություններ տարածեցին առ այն, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը …