Երեքշաբթի , 28 Սեպտեմբերի 2021

«Պիտի հասնենք Բաքու» ասող հայ տղան գերի է ընկել Lurer

Ադրբեջանում գերեվարված հայերի թվում է նաև բլոգեր, Նիկոլ Փաշինյանի աջակից և «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի ղեկավար Գևորգ Սուջյանը, որը պատերազմի ընթացքում այցելել էր Տաք ջուր (նախկին անվանումը՝ Իստիսու) և տեսանյութ նկարահանել։ Տեսանյութում նա անդրադարձել էր Մեհրիբան Ալիևային, ադրբեջանցիներին և հայտարարել, որ շուտով Բաքվում կլինի։
Ադրբեջանական կողմը համացանցում ակտիվորեն տարածում է այս տեղեկությունն ու տեսանյութը և նշում, թե ով է նա։
Պարզվում է՝ Գևորգ Սուջյանն ու 2 ընկերը գերեվարվել են նոյեմբերի 11-ին, երբ Գորիս-Բերձոր ճանապարհով հումանիտար բեռ են տեղափոխելիս եղել Ստեփանակերտ՝ մտածելով, որ զինադադարի համաձայնությունից հետո այդ ճանապարհով անվտանգ կհասնեն Արցախ: Սակայն, ինչպես Գևորգի կինը՝ Լիլիթ Սուջյանն է նշում՝ ո՛չ ավտոմեքենան կա, ո՛չ ընկերները:
Օրեր անց, Ադրբեջանի կողմից տարածած տեսանյութում Լիլիթը տեսել է ամուսնուն և հասկացել, որ գերի է ընկել: Նա դիմել է համապատասխան կառույցներին, բայց դեռ նորություն չկա:
Հուսանք, որ վերոնշյալ հանգամանքը հաշվի առնելով` պատկան մարմիններն առավել հետևողական կլինեն, որպեսզի առավելագույնս ապահովվի Գևորգի անվտանգությունը: Հուսով ենք նաև, որ եռակողմ փաստաթղթով ամրագրված՝ գերիների փոխանակման հարցը շուտափույթ լուծում կստանա և մեր հայրենակիցները անվնաս կվերադարձվեն:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com