Կիրակի , 17 Հունվարի 2021

TACC-ին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, քանի որ հանրությունն ըմբռնումով է մոտենում տեղի ունեցածին

Սփյուռքի երկու տասնյակից ավել կառույցներ հանդես են եկել Փաշինյանի ու նրա կառավարության անհապաղ հրաժարականի պահանջով՝ դատապարտելով նոյեմբերյան խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանի ռեաբիլիտացման փորձերը:

Հայկական Սփյուռքի կառույցները շտապել են դատապարտել ստորագրված փաստաթղթով նախատեսված հակաազգային և հակապետական դրույթները, այս օրերին ներազգային անհամերաշխությունը և ընդդիմության նկատմամբ կիրառվող բռնարարքները՝ ստեղծված իրավիճակից որպես ելք մատնանշելով ներկա իշխանությունների հեռացումը:
Այն, որ երկրում իրավիճակն իսկապես օրհասական է բոլոր առումներով, անհերքելի է այլևս: Խայտառակ մթնոլորտ է ձևավովել թե՛ ներքաղաքական, թե՛ տնտեսական ու թե՛ արտաքին քաղաքական հարթություններում, երբ բացարձակապես հայտնի կամ տեսանելի չէ,թե ինչպես է երկիրը կապիտուլյացիայի հասցրած իշխանությունը պատրաստվում կանխել պետության ու պետականության տոտալ փլուզումը:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը, ռուսական TACC-ին տված հարցազրույցում անդրադառնալով սեփական հրաժարականի հարցին, հայտարարել է, թե հրաժարական չի լինելու, քանի որ բողոքավորների զանգվածը քիչ է. Կառավարության հրաժարականի պահանջը հայ հանրության շրջանում տոտալ չէ: Ըստ էության՝ Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, քանի որ հանրությունն ըմբռնումով է մոտենում տեղի ունեցածին:
Թե որքանով է փաստարկված կամ հիմնավոր Նիկոլ Փաշինյանի համոզմունքն, իհարկե, քննարկման առանձին թեմա է: Միևնույն ժամանակ միանշանակ է, որ առանձին վերցած խմբերի կամ կույր ու տգետ մասսաների վրա հիմնվելն ու դրանց զոռով իշխանության մնալը չի կարող ելք դառնալ Փաշինյանի համար:
Սփյուռքյան կառույցների վերոհիշյալ հայտարարությունը կարո՞ղ է սկզբունքորեն ազդել վարչապետի նախատրամադրվածության վրա՝ հաշվի առնելով այն ռեալները, որոնցում հայտնվելու է Հայաստանն ու դրա կառավարությունը Սփյուռքի տոտալ մերժման պայմաններում:
Փաստն այն է, որ Փաշինյանն այլևս չի կարողանալու հույս կապել Սփյուռքի հետ և որևիցե հարցում, քանի որ վերջինս ՀՀ ներկա իշխանություններին համարում է կա՛մ դավաճան, կա՛մ ուղակի անմեղսունակ, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է Սփյուռք-Հայաստան հարաբերությունների է՛լ ավելի վատթարացմանը, որ, հաշվի առնելով կապիտուլացված երկրի առջև ծառացած հսկայական խնդիրներն ու մարտարհարվերները, կարող է էապես նվազեցնել Կառավարության օգտակար գործողության գործակիցը. գրեթե չեն լինելու ներդրումներ (օտարերկրյա ներդրումների մի հսկայական մասն, ինչպես հայտնի է, արվում էին սփյուռքահայերի ջանքերով), լրջագույն դժվարություններ են ծագելու դիվանագիտության մեջ, դրսի հետ շփումներում, երբ Սփյուռքի կապող օղակն այլևս չի գործելու, իսկ այլևս բարոյալքված իշխանություններն էլ զրկվելու են դրսում ավելի ընկալելի լինելու հնարավորությունից՝ այն հնարավորություններից, որ տալիս էին նրանց Սփյուռքի հետ կառուցողական հարաբերությունները: Իսկ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների ներկայիս վարկանիշի ցածր մակադրակը միջազգային ասպարեզում՝ պետք է իսկապես արձանագրել, որ սփյուռքյան կառույցների հնարավոր աջակցությունն իսկապես կարող էր էական դեր խաղալ ռեաբիլիտացիայի հարցում, ինչից, փաստորեն, Փաշինյանը զրկվում է:
Միաժամանակ կարծել, թե Սփյուռքի՝ Փաշինյանից ունեցած հիասթափությունը կարող է պայմանավորված լինել միայն վերջին իրադարձություններով, սխալ կլիներ, քանի որ ինչպես ցույց է տալիս վերջին երկու և կես տարվա Կառավարության գործունեությունը, Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում գրեթե ոչինչ չի արվել՝ բացի մի քանի սիմվոլիկ նշանակության քայլերից: Հենց միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի զգալի մասի ճակատագիրը բավական է, որ պարզ դառնա, թե ինչպես են ներկայիս իշխանությունները վերաբերվում Սփյուռքին. ոչ մի հաշվետվողականություն, կարևորը «կթել» լինի…
Չնայած հայ հանրության շրջանում կան դեռևս որոշ հատվածներ (զոմբիների թիվն այլևս գերակշռող չէ), որ միտված են՝ արդարացնելու Կառավարությանն ամեն ինչում՝ հայտարարելով, որ, օրինակ, հողերն իրականում Սերժն ու Քոչարյանն են հանձնել, խեղճ Նիկոլն ի՞նչ կարող էր անել, ակնհայտ է, սակայն, որ ստեղծված ռեալների պայմաններում դրանց վրա հենվելն այլևս չի կարող բավարար համարվել՝ շարունակելու ձևացնել, թե ոչինչ էլ չի պատահել:
Ավելին՝ կան բոլոր հիմքերը՝ պնդելու, որ Նիկոլ Փաշինյանը շատ շուտով կարող է կորցնել նույնիսկ այն փոքրաթիվ շերտը, որը դեռևս շարունակում է արդարացնել իր «վոժդի» արարքները, քանի որ առաջիկա ամիսներն ու առնվազը հաջորդ տարվա գարունը տնտեսական իմաստով ոչ մի լավ բան չեն խոստանում Հայաստանին: Իսկ ինչպես հայտնի է, ոչինչ հայ հանրությանն այնքան արագ չի սթափեցնում, որքան սեփական սառնարանի աղքատիկ պարունակությունը:
Անկումն անխուսափելի է լինելու:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայաստանում վաղուց ոչ ոք ոչինչ չի մտածում, իսկ մտածողն ու գործողն էլ միայն մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը…

Միամիտնենրին կարող էր թվալ, թե Հայաստանի Կառավարությունում տեղի ունեցած փոխատեղումների ու նոր նշանակումների արդյունքում գոնե …