Ուրբաթ , 22 Հունվարի 2021

Մեր անելիքը. դատի տալ ՀՀ վարչապետին` ՄԻԵԴ-ում` հայ մարդու շահը թշնամուն վաճառելու համար

Հրավեր դեպի երկրորդ հայոց մեծ եղեռն:

Հայաստանի առաջնորդը խոսեց թուրքի շահերից:
Անտեսեց, որ Թուրքիայի բարձրագույն պաշտոնյաները հայտարարել են, որ պիտի ավարտին հասցնեն իրենց պապերի գործը, որ հայերը թուրքի յաթաղանի մնացուկն են, որ կա մեծթուրքնյան ծրագիր, որ ալիևը խոստացել է` Երևանը ևս «վերադառնալու» է ադրբեջան: Անտեսեց, որ թուրքը մեր թշնամին է ու կոչ արեց համակերպվել իր դավադիր քայլի հետ:
Չխոսեց ազերուն հանձնվող ստրատեգիական նշանակության բարձունքների մասին, որտեղից վերահսկվելու և սպանվելու են հայեր, որի արդյունքում հայաթափվելու են սահմանամերձ բոլոր գյուղերը:
Մեր անելիքը. դատի տալ ՀՀ վարչապետին` ՄԻԵԴ-ում` հայ մարդու շահը թշնամուն վաճառելու համար:
Մեր անելիքը դուրս գալ փողոց ու զրկել նրան ընդդիմության ու ատելության հաշվին երկիրը ծախելու արտոնությունից:
Էլիզա Առաքելյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com