Շաբաթ , 16 Հունվարի 2021

Բադեն-Բադենի սանատորիան

Մինչ հայաստանցիները փորձում են հոգեբանորեն նախապատրաստվել հիմա էլ Սևանա լճի հանձնման արարողությանն ու երկրի գլխավոր տնտեսական հզորություններից մեկից զրկվելու փաստի հետ ինչ-որ կերպ համարկերպվել (Սոթքը հայաստանյան տնտեսության հիմնական հենասյուններից է՝ բացի հայրենիքի մի մասը լինելը), Նիկոլ Փաշինյանն է շտապել ինչ-որ բացատրություններով հանդես գալ՝ կրկին անգամ ապացուցելով, որ նորհայաստանյան մարազմն իսկապես սահմաններ չի ճանաչում:

Փաշինյանի՝ ժողովրդին ուղղված ելույթն իսկապես ֆենոմենալ է ստացվել՝ բառիս ամենաբացասական իմաստով. պարզվեց, օրինակ, կատարվածում ու շարունակվող մղձավանջում մեղավոր են «թալանչի» նախկինները, գեներալներ (կոնկրետ Մոսին), ովքեր բանակը շփոթել են, ասենք, Բադեն-Բադենի սանատորիաների հետ ու պատճառ դարձել պարտության, մեղավոր է քաղաքական ընդդիմությունը, որ երկիրն իբր փորձում է գլորել քաղաքացիական պատերազմի գիրկը, որին հերոսաբար դիմակայում են երկրի իրավապահները և այլն:
Կարճ ասած՝ մեղավոր են բոլորը՝ բացի երկրի բարձրագույն ղեկավարությունից ու երևի Փաշինյանի պատվին երգեր ձոնող Իլհամ Ալիևից:
Այս ամենից հետո անխուսափելիորեն առաջ է գալիս Նիկոլ Փաշինյանի՝ «ես եմ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը» հայտնի խոսքերի արժեքի ու նշանակության հարցը:
Ըստ տրամաբանության՝ պատասխանատվությունը ենթադրում է հետևանքներ, եթե չկան հետևանքներ, ուրեմն՝ չկա և պատախանատվություն, իսկ դրա առկայության մասին խոսքերը սովորական դեմագոգիա է:
Եվ ուրեմն՝ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության չափը մի պարագայում, երբ նա չի դադարում տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդել բոլորի վրա՝ բացի իրենից: Ամեն անգամ իր հանրային ելույթներում նա, ըստ էութան, մեկ բան է ասում՝ հողերը հանձնել են նախկիններն, իսկ ինքն ուղղակի ստիպված է համակերպվել այդ իրականության հետ: Ընդ որում՝ այս թեզը բավական լայն տարածում է ստանում նաև հեղափոխական զոմբիների շրջանում, որ ամեն գնով փորձում են արդարացնել տարիներ առաջ իրենց կատարած ընտրությունը:
Մինչդեռ սեփական մեղքն իբր ընդունող վարչապետը, փոխարենն իսկապես անկեղծ զրույցի բռնվելու ժողովրդի, բայց հատկապես պատերազմից տուժած, զավակներ կորցրած մարդկանց հետ, անվերջ ճողոպրում է, ճողոպրում է մեքենայով, ոտքով ու խոսքով (նոյեմբերի 26-ի գիշերվա միջադեպը դրա տգեղ արտահայտությունն էր):
Նիկոլ Փաշինյանի հենարանը մնացել է լոկ իրավապահ համակարգը: Չլինեն մանկլավիկ պագոնավորները, ժողովուրդը պատրաստ է Նիկոլի գլուխը հում-հում ուտել, և թերևս հենց այս իրականության գիտակցումն է ու հենց դրանից է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է փախչել՝ «փուռը տալով» անտեր մնացած հայրենիք: Նրա անփառունակ գործունեության արդյունքում Հայաստանը կորցրել է իր սուվերենությունը, պեություն փաստացի չկա (Կառավարության շենքը «ցեպիտ տված» պագոնավորները չեն կարող պետություն համարվել), երկիը հետզհետե վերածվում է Բադեն-Բադենի սանատորիայի, բայց ոչ թե հայերի, այլ թուրքերի համար:
Հաջորդն Երևա՞նն է…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը մի կողմից ստում է, մյուս կողմից՝ սգո՞ւմ

Այս օրերին հասունացած ինտրիգը՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցելության հետ, որ արդյունք էր հանրության ներսում …