Ծլկել ճիշտ ժամանակին. Հունան Պողոսյանի սիրտն ինչ-որ բա՞ն է վկայում

Իշխանության թիմում շարունակվոմ է հրաժարականների, «խորտակվող նավից թռնելու» շքերթը:

Իմքայլական Գոռ Գևորգյանի՝ խմբակցությոնից դուրս գալու վերաբերյալ որոշման մասին տեղեկությանը գրեթե զուգահեռ հայտնի էր դարձել, որ Սյունիքի մարզպետի իր պաշտոնը լքում է նախկինների հետ աներկբայորեն ասոցացվող, բայց հաջողությամբ «հեղափոխության սերունդ» դարձած նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Վերջինս մի սրտառուչ ուղերձ է հղել՝ կապվսած յուր հրաժարականի հետ՝ շնորհակալություն հայտնելով հայ ժողովրդի բոլոր շերտերին՝ սփյուռքահայերից մինչև «մարզի արտադրական հսկաներ»:
«Դմբ-դմբ-հու»-ն արագորեն սերտած ու ճարպկորեն «կաշի փոխած» մարզպետն, ով, փաստորեն, լքում է իշխանական թիմը ճիշտ ժամանակին՝ զգալով վերահաս վտանգը, պետք է արձանագրել, որ այն կարկառուն նախկիններից է, ում թողած հետագիծը նախահեղափոխական Հայաստանում, մեղմ ասած, խիստ անբարենպաստ «բեքգրաունդ» էր ապահովել տիրոջ համար:

Հունան Պողոսյանն, ըստ էության, Վովայի հենասյուներից մեկն է եղել՝ նրա հետ ձեռք ձեռքի տված պայքարելով Հայաստանում ժողովրդավարության դեմ, կասկածի տեղիք չթողնելով իր՝ նախկին համակարգին ունեցած նվիրվածության հարցում: Բայց չգիտես ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կարողացավ արագորեն ընտելանալ նոր իրողություններին ու, «մաշկազերծվելով», դարձավ «դմբ-դմբ-հու»-ն սիրող, հոգեչափ հարգող նորհայաստանյան չինովնիկ, ում՝ Սյունիքին տված օգուտն ու վնասը դեռ պետք է լինելու պարզել:
Մյուս կողմից՝ հարց է, թե ի սկզբանե Փաշինյանի կողմից կայացված որոշումը՝ ռեաբիլիտացնլու Պողոսյանին, որքանո՞վ էր արդարացի՝ նկատի ունենալով նրա ոչ այնքան մեծ տաղանդները. ժամանակն ապացուցեց, որ Պողոսյանն այդպես էլ նախկին փոխոստիկանապետից չվերածվեց խելքը գլխին մարզպետի, այլ շատ իմաստներով բուտաֆորիկ ֆիգուր դարձավ:
Իրականում Պողոսյանի հրաժարականը հետարքրական է ոչ միայն վերջին շրջանում հստակ տենդենցի վերածված երևույթի համատեքստում, այլև Սյունիքի մարզի՝ Հայաստանի անվտանգության հարցում ունեցած բացառիկ դերի և այն խոսակցությունների, որ հատկապես հետպատերազմական այս շրջանում ակտիվորեն շրջանառվում են. Զանգելանում ու Կուբաթլուում, ինչպես նաև Նախիջանի հատվածում ադրբեջանաթուրքական զորքերի հսկայական կուտակումներ են նկատվում, և բացառված չէ, որ տեսանելի ապագայում ականատես դառնանք առնվազը Մեղրիի՝ Հայաստանից պոկելուն.ասում են՝ Էրդողանը պլանավորում է նոր մեծ պատերազմ, որի հիմնական նպատակն է լինելու մայրցամաքային Ադրբեջանի ու Նախիջևանի միջև սահմանային միություն ստեղծելը՝ Սյունիքի կամ դրա մի մասի գրավման միջոցով:
«Վերջին օրերի ընթացքում, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ Սյունիքում այս պահի դրությամբ ունենք ավելի բարենպաստ ևանվտանգ սահմանագիծ. խնդրում եմ է՛լ ավելի ամրացնել եւ պաշտպանել այն»,- հայտարարել է Հունան Պողոսյանը:
Արդյոք նրա այս խոսքերը կարելիէ ընկալել որպես քողարկված ահազա՞ նգ, թե՞ սա ընդամենը արած-չարածի պարզ արձանագրում է՝ թեկուզ ցանկալին իրականության տեղ մատուցելու միջոցով:

Ամեն դեպքում բացառված չէ, որ Պողոսյանի հրաժարականը կապված է կոնկրետ անվտանգային խնդիրների հետ և կատարվելիքի համար պատասխանատվություն կրել չցանկանալու: Բանն այն է, որ ցանկության դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է նաև գրավել ողջ Սյունիքը, քանի որ հայկական բանակն այսօր շատ իմաստներով բուտաֆորիայի է վերածվել: Օրինակ՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում արցախյան պատերազմում թշնամին կարողացավ վերացնել մեր ՀՕՊ համակարգի 80%-ից ավելին, իսկ զինանոցում մնացած այլ պաշտպանական միջոցների կամ հարձակողական տեխնիկայի քանակական հարաբերակցությունը նույնպես ինքնավստահության տեղ չի թողնում: Ասել կուզե՝ եթե Հայաստանին օգնության չշտապեն ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն, ապա տեղի ռեսուրսներն անգամ չեն բավարարի մի քանի օրվա դիմադրության համար, և Սյունիքը կարող է ուղղակի հանձնվել թշնամուն:
Ահա այս ամենի գիտակցո՞ւմն է ստիպել Պողոսյանին սուս-փուս ծլկել, թե՞ սա ընդամենը կարիերան փրկելու մի փորձ է ընդամենը՝ ապագայի Հայասանում տեղ ունենալու նկրտումներով:
Հստակ է մեկ բան՝ անկախ այն բանից, թե հեղափոխությամբ իշխանության եկածները հրաժարվո՞ւմ են իրենց պաշտոններից, թե՞ մնում Փաշինյանի շուրջը, պատասխանատվություն կրելու են բոլոր դեպքերում: «Ձեռքերը լվանալ» ու մի կողմ քաշվել չի ստացվի ոչ միայն այն պատճառով, որ այդպես ուղղակի չի լինում, այլև՝ այն, որ ինքը՝ Փաշինյանը, դա թույլ չի տալու, և դա նա հասկացրել է արդեն վաղուց:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ».ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ Է ՀԱՍՆՈՒՄ

«Հրապարակ».Նախագահականն ու «վարչապետականը» երեկ միանման հաղորդագրություններ տարածեցին առ այն, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը …