Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
https://ift.tt/33S9d5t
Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի հաստատման գործում ունեցած առանցքային դերակատարության համար: Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցերը: Փոխվարչապետը նշել է, որ այս խնդիրները Հայաստանի կառավարության օրակարգում առաջնային ու հրատապ տեղ են գրավում և ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար: Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Բացի այդ, առաջարկվում է …
lrahos
via Հայաստանի Հանրապետության Կառավարություն http://www.gov.am/
December 2, 2020 at 03:58AM