Կիրակի , 1 Օգոստոսի 2021

Գերագույն գլխավոր ստախոս հողատուն նոյեմբերի 3-ից 9-ը չքացել էր համացանցից

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցի ժամանակ ասաց. «Շուշիի հետ կապված ես ունեմ բազմաթիվ հարցեր ու ոչ մի պատասխան, որևէ ռազմական փորձագետ ևս չի կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց այնտեղ»:
Վերհիշենք Շուշիի հանձնմանը նախորդած դեպքերը:

գերագույն գլխավոր ստախոս հողատուն նոյեմբերի 3-ից 9-ը չքացել էր համացանցից:
Նոյեմբերի 9-ի երեկոյան ժամը 7։12-ին գրեթե մեկշաբաթյա անհետացումից հետո հանկարծ հայտնվում է ֆեյսբուքում ու գրում է «Շուշիի համար մարտերը շարունակվում են», սակայն 6.5 ժամ անց տեղեկացնում է ստորացուցիչ փաստաթղթի ստորագրման մասին:
Երեկ համացանցում տարածված լուրերի համաձայն ԱԱԾ նախկին պետ արգիշտի քյարամյանը որևէ պաշտոն չունենալով հանդերձ մինչև նոյեմբերի 6-ը նիկոլի հանձնարարությամբ առաքելություն է իրականացրել Շուշիում:
Ի դեպ, մինչև այսօր չեն հրապարակվել գերագույն գլխավոր ստախոսի միջոցով ստորացուցիչ փաստաթղթի ստորագրման կադրերը:
Հրապարակված կադրերում փաստաթուղթը ստորագրում են միայն Պուտինն ու ալիևը:
Ե՞րբ է դա ստորագրվել հողատոււ դավաճանի կողմից:
Հնարավո՞ր է, որ դա ստորագրված լինի ավելի վաղ՝ մինչև նոյեմբերի 6-ը, իսկ ալիևը դրա տակ իր ստորագրությունը դրած լինի Շուշիի հանձնման օպերացիայի ավարտին, որը պայմանավորվածությամբ իրականություն պիտի դառնար նոյեմբերի 9-ին, ադրբեջանում նշվող դրոշի օրը: Իսկ այդ ընթացքում քանի՞ զոհեր ենք ունեցել:
Այս հարցերի պատասխանը ինչպես շեշտեց նաև նախագահ Քոչարյանը հնարավոր չէ ստանալ մինչև այն ժամանակ, երբ իշխանության ղեկին է գերագույն գլխավոր դավաճանը:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 5 օրով գործուղում է Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զարեհ Ջոն Սինանյանին Հովհաննես Ալեքսանյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:րոշման …