«Թասիբով» Ալենը. ինչո՞ւ Ալիևը չի պայթեցնի Նիկոլին

Մի թափ թրաշ պահած, հետո դրանից, ըստ երևույթին, նեղված ու թրաշված Սիմոնյան Ալենը շարունակում է հայկական քաղաքական մտքի պատմության մեջ իր անջնջելի հետքը թողնելու ջանքեր գործադրել՝ փորձելով պատմության մեջ մտնել որպես ամենաշատ խայտառակ մտքերն արտահայտած նիկոլական գործիչ կամ, պատկերացնո՞ւմ եք, պետական այր:

Այսպես՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում սույն իմքայլականը, պատասխանելով մի քանի հարցերի, մասնավորապես՝ անդրադարձել է մեծ աղմուկ հանած համացանցում հայտնված այն տեսանյութին, որում երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի «ախռանան», մեքենայի միջից զենքը պահած ժողովրդի ուղղությամբ, արագ սլանում՝ փորձելով շեֆի համար կոմֆորտ զոնա ստեղծել: Եվ ահա Աժ փոխխոսնակը, փորձելով ինչ-որ կերպ փրկել Փաշինյանի ախռանիկի պատիվն ու ջրից չոր դուրս բերել թրաշ պահելը Հայաստանում մի այլ կարգի մոդա դարձրած հողատուին, կատարվածը պատճառաբանել է, ուշադի՛ր, Ադրբեջանի գոյությամբ պայմանավորված լարված իրավիճակով: «Համարում եք, որ անհանգստանալու որևէ բան չկա՞, երբ մենք ունենք Ադրբեջան և նման լարված իրավիճակ… Մենք խոսում ենք փաստացի երկրի ղեկավարի մասին, որը պատերազմի մեջ է, մենք, բացի հրադադարի պայմանագրից, որևէ բան չունենք, կարծես թե բոլորը դրա մասին մոռացել են»,-հայտարարել է Ալեն Սիմոնյանը:
Իսկ ահա լրագրողներից մեկի այն հարցին, թե եթե Սերժ Սարգսյանը նման համաձայնագիր ստորագրեր, իրենք չէի՞ն պահանջելու նրա հրաժարականը, Լենա Նազարյանի կոլեգան հայտարարել է՝ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չի եղել:
Ալեն Սիմոնյանի կաշվից դուրս գալը՝ Նիկոլին պաշտպանելու հարցում,իհարկե,բացատրելի է: Չնայած ինքն էլ գիտի,որ իր ու շեֆի երգը վաղուց երգված է,բայց երևի տեղի տալով Փաշինյանի սպառնալիքներին (մամուլը գրել էր,որ Նիկոլը բացառապես սպառնալիքների միջոցով է, որ կարողանում է այս օրերին թիմին պահել իր մոտ)՝ որոշել է «կրակի հետ չխաղալ» ու չընկնել շեֆի դրբի տակ:
Սակայն նույնիսկ այս պարագայում նա ակնհայտորեն չի կարողանում իր միսիան իրականացնել հնարավորինս ընկալելի կերպով՝ թույլ տալով այնպիսի սայթաքումներ, որոնք ուղղակի հիմար դրության մեջ են դնում ամբողջ իշխող քաղաքական վերնախավին:
Ինչպե՞ս չծիծաղել կամ չծաղրել Ալենի այն պատճառաբանությունը, թե անվտանգության աշխատակիցների՝ զենքը ժողովրդին ուղղելու պատճառը հայտնի եռակողմ հայտարարության գոյությունն է կամ այն, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Օրինակ՝ ինչո՞ւ Ալիևը պետք է Նիկոլին սպանի, եթե վերջինս նորահարսի հնազանդությամբ կատարում է առաջինի մանկության երկնագույն երազանքը՝ «փուռը տալով» Հայաստանը: Բա սպանողը Նիկոլին տարվա մարդու տիտղոսին արժանացնելու պատրաստակամություն կհայտնի՞ կամ ասենք խաղաղության նոբելյան մրցանակին առաջադրելու: Եթե Նիկոլի աջ ձեռքն ու Սիմոնյան Ալենի մտերիմ ընկեր Անդրանիկ Քոչարյանը հայտարարում են, թե Թուրքիան գերտերություն է, և պետք է լրջորեն մտածել թուրք-ազերիական տանդեմի հետ հարաբերություններ կառուցելու մասին, իսկ էկոնոմիկայի նախարարն էլ խոսում է Արդբեջանի հետ ազատ առևտրի ընձեռելիքի մասին,ապա,ո՞վ կարող է ասել, ինչո՞ւ պետք է Ալիևը ցանկություն ուենա՝ պայթացնելու Նիկոլի ավտոշարասյունը: Ակնհայտ է,չ է՞,որ Երևանն ու Սևանը՝ Զանգեզուրի հետ միասին, որպես «ադրբեջանական պատմական հողեր» հռչակողի համար Նիկոլն ուղղակի նվեր է՝ կարմիր բանտիկը վրան:
Այնպես որ՝ Ալենի խոսքը, մեղմ ասած համոզիչ չէ, ավելին՝ դրանից անհաջող «կրուտիտի» հոտ է փչում՝ թանձր ու գարշելի:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի լեգիտիմության խնդրին՝ ի համեմատ Նիկոլի, ապա այս թեզը նույնպես ոչ մի քննադատության չի դիմանում: Արդյոք Սիմոնյանի խոսքերից հետևո՞ւմ է, որ եթե Նիկոլն իբր լեգիտիմ է, ապա ունի բարոյական իրավունք՝ ծախելու հայրենիքը: Այսինքն՝ ողջ խնդիրը լեգիտիությա՞ն մեջ է, թե՞ գործած մեղքերի, որոնց տակից, թո՛ղ վստահ լինեն, ոչ ոք չի սպրդալու: Քանի որ Նիկոլը Ալենի սրտի վարչապետն է՝ լեգիտիմության աներևակայելի չափաբաժնով, ուրեմն՝ կարող է նաև Արցախ ծախել, և թո՛ղ փորձվի մեկն ասի՝ աչքիդ վերևն ունք կա: Մաման կլացացնեն…
Վերջին տարիներին մարազմը Հայաստանից անպակաս է եղել, բայց այն չափն ու դոզան, որին ականատես ենք դառնում հիմա՝ անարցախ Հայաստանում, իսկապես աննախադեպ է: Ալենսիմոնյանների հայտարարությունները ևս մեկ անգամ «ջրի երես են դուրս բերում» այն խուճապն ու տագնապը, որ հիմա տիրում է ողջ իշխանական վերնախավում, երբ չգիտեն՝ ինչպես պարտակվել ու իրենց հետ միասին պարտակել հայության գլխին խաթա դարձած «Նիկոլ վարչապետին»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Քոչարյանը հեղափոխելու է Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ու գերազանցելու իր նախկին ռեկորդները…

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս տեսակապով քննարկում էր ունեցել աշխարհի բազմաթիվ …