Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ ընտանիքի որեւէ անդամ Հայաստանից դուրս չի եկել եւ չի պատրաստվում դուրս գալ. Փաշինյան


Պարզ է, որ դրությունը, որում գտնվում է Հայաստանը, բարդ է: Բայց մեր առաջնային խնդիրը Հայաստանում եւ Արցախում կայունության եւ անվտանգության հաստատումն է եւ մենք ամեն օր աշխատում ենք դրա շուրջ: Այս մասին այսօր ուղերձի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրադարձությունները զարգանում են եւ քանի դեռ չկա որեւէ իրավիճակ: Շատ կարեւոր է, որ հանրությունը նույնպես կարողանա տարբերակել ճիշտ տեղեկությունը սուտ տեղեկությունից: Օրինակ, այս համատեքստում պետք է արձանագրել, որ կան տեղեկություններ, որոնց ստահոդ լինելը պետք է պարզ լիներ բոլորի համար: Օրինակ լուրեր էին շրջանառվում, թե Սևանը, Ջերմուկը կամ Սյունիքը զիջել են Ադրբեջանին, սա իսկապես տեղեկատվական պատերազմ է», – նշեց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ իրա ընտանիքի անդամներին: «Իմ ընտանիքի որեւէ անդամ Հայաստանից դուրս չի եկել եւ չի պատրաստվում դուրս գալ: Միակ անշարժ գույքը, որ տիրապետում է մեր ընտանիքը, բոլորիդ հայտնի բնակարանն է Շենգավիթի եւ մենք որեւէ այլ միջոցի չենք տիրապետում», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թավիշը փոխարինում է երկաթով. գիտե՞ք ինչի…Alexandr S. Kochubaev

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թավիշը փոխարինում է երկաթով։ Գիտե՞ք ինչի է ուզում փոխարինել՝ որ էտ …