Չորեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2021

Փաստորեն գլխավոր գերագույն հողատուն ռազմագերիների հարցը լուծում է հանցագործների ազատ արձակելով

2014 թվականին Արցախում հայ երեխայի սպանած ադրբեջանցի մարդասպաններն ազատության մեջ են:
Շուտով նրանք հերոսի կոչում են ստանալու թշնամու կողմից:

Նրանցից մեկն Արցախում դատապարտվել էր ցմահ, իսկ մյուսը՝ 22 տարվա ազատազրկման: Նրանք ռազմական գերիներ չէին համարվում:
Նրանց ազատ արձակման համար անհրաժեշտ էր դատական համապատասխան վճիռ:
Փաստորեն գլխավոր գերագույն հողատուն ռազմագերիների հարցը լուծում է հանցագործների ազատ արձակելով, ինչը միաժամանակ կոպիտ կերպով խախտում է դատական համակարգի անկախությունը:
Տարիներ շարունակ Ադրբեջանը պահանջել էր գերիների հետ հիշյալ անձանց փոխանակումն, ինչը մերժվել էր նրանց հանցագործներ լինելու հիմնավորմամբ:
Փաստորեն նոյեմբերի 9-ից այս կողմ, Ադրբեջանն ստացել է այն ամենն ինչ չէր ստացել 30 տարիների ընթացքում:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com