Երեքշաբթի , 28 Սեպտեմբերի 2021

Հայաստանի զարգացման «Menu»-ուն. Սոթքի ու Ամուլսարի մեջտեղում

Սննդի առցանց պատվերների, առաքման հարթակ հանդիսացող Menu.am-ի սեփականատեր, Նիկոլի թեթև ձեռքով վերջերս էկոնոմիկայի նախարար դարձած Վահան Քերոբյանն, ով հանրությանն առավելապես հայտնի դարձավ իր խայտառակ հայտարարություններով՝ ադրբեջանական շուկայում հայկական ապրանքների վաճառքի կազմակերպման միջոցով Հայաստանը հարստացնելու վերաբերյալ, շարունակում է բավական խնդրահարույց իդեաներ բարձրաձայնել, որ թերևս բացահայտում են Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ Հայաստանը զարգացնելուն առնչվող չեղած պլանների իսկությունը (եթե իհարկե մնացին իշխանության):

Եվ ահա նորաթուխ նախարարը, կիսվելով Հայաստանի հետագայի իր տեսլականով, հայտարարել է, թե Ամուլսարը կարող է դառնալ Հայաստանի համար մեկ հարկատուն. չի տեսել Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական վնասների վերաբերյալ հաշվետվություն: «Ես մի կողմից գիտեմ վնասները, մյուս կողմից՝ օգուտները… Տեսանք, թե Հայաստանի Հանրապետության 4-րդ հարկատուին կորցնելիս ինչ վայնասուն բարձրացրինք, բայց պոտենցիալ առաջին հարկատուին ուղղակի չենք թողնում, որ բացվի: Առաջին հարկատուին ասում ենք՝ դու մի բացվիր, բայց չորրորդ հարկատուին կորցնելը ծանր ենք տանում»,-մասնավորապես՝ հայտարարել է նախարարը:
Երբ 2018-ին Հայաստանում տեղի էր ունենում իշխանափոխություն, Ամուլսարի հարցը, թերևս, այն հարցերից էր, որ առաջնահերթություն էր դիտարկվում ու համարվում էր այն խնդրիներից մեկը, որ նոր իշխանությունները պետք է լուծեին: Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ խնդիրը մնաց այդպես էլ առկախված. այդպես էլ ՓաշիՆյանը աներկբա պատասխան չտվեց՝ պե՞տք է, արդյոք, շահագործել Ամուլսարը, թե՞ այն պետք է այդպես էլ սար մնա՝ նկատի ունենալով այն բնապահպանական մեծագույն ռիսկերը, որ հանքի շահագործումն անխուսափելիորեն առաջ էր բերելու. խմելու ջուրը կարող է թունավորվել, եթե շահագործվի Ամուլսարի հանքը,երկիրը կարող է անապատի վերածվել:
Պրակտիկորեն և որևիցե հիմնախնդրի լուծում չտված ու ողջ հայության հույսերն ի դերև հանած իշխանությունների նորահայտ ներկայացուցիչը, փաստորեն, հայտարարում է, որ որպես Սոթքի այլընտրանք իրենք կարող են դիտարկել Ամուլսարը: Ավելին՝ իր առաջարկը «պահանջված» դարձնելու նպատակով Քերոբյանը մի տեսակ մուննաթ է գալիս հանրության վրա ու ջանում իբր մեղմել Սոթքի փաստացի կորստի ցավը:
Այնինչ նախարարը հերթական վիճելի ու որևիցե քննադատության չդիմացող հայտարարությունն է անում՝ շատ լավ իմանալով դրա հետևանքները, որ չեն կարող բացասական չլինել, քանի որ եթե Ամուլսարը պիտանի լիներ տնտեսական գործունեության համար,ապա այն վաղուց՝ դեռ ԽՍՀՄ ժամանակներից, շահագործման կհանձնվեր: Այնինչ հայտնի է, որ դեռ նախորդ դարի 50-ականներին նույն ԽՍՀՄ ղեկավարության որոշմամբ հանքի շահագործումն արգելվել էր.ուրանի այն քանակությունը,որ առկա է այնտեղ,իրական վտանգ կարող է ստեղծել ջրային աղբյուրների, ստորգետնյա ջրերի համար՝ համընդհանուր թունավորման պատճառ դառնալով. որևիցե պատվիրված ՇՄԱԳ չի կարող քողարկել իրականությունը: Հայաստանը հանքի շահագործման արդյունքում կարող է անգամ բնակության համար ոչ պիտանի դառնալ:
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է պատրաստվում մարդկանց ոսկորների վրա Քերոբյանը տնտեսություն զարգացնել, արդյոք Սոթքը տրվեց, որ հետո կարողանան Ամուլսարի հնարավոր շահագործումը հանրութան համար ընկալելի՞ դարձնել, տրվեց որ ասվի՝ կա՛մ բոլորդ սովամահ եք լինելու, կա՛մ հանքը պետք է աշխատի՞: Համենայն դեպս՝ նախարարի խոսքում նկատվող ինչ-ինչ շեշտադրումներ ակնհայտորեն նման տպավորություն են ստեղծում: Կամ Ամուլսարի շահագործումն ինչպե՞ս է չեզոքացնելու այն ներդրողների բոյկոտն ու հրաժարականի պահանջը, որ հանրահավաքներին արդեն իսկ հնչում են: Խնդիրը ոչ թե այս կամ այն հանքը քերթելով մի քանի կոպեկ ավել պետբյուջե փող մտցնելն է, այլ այն քաոսային, քայքայիչ մթնոլորտը, որ ձևավորվել է Հայաստանում:
Համաձայնե՛ք՝,որ Եթե նունյնիսկ մեկի փոխարեն բազմաթիվ ամուլսարեր լինեին ու դրանք անդադար կեղեքվեին, դրանով հարց չէր լուծվելու, շարքային քաղաքացին իրեն ավելի ապահով ու բարեկեցիկ չէր զգալու,քանի որ այդ ամենի համար բոլորովին այլ բան է հարկավոր՝ համապատասխան բարենպաստ մթնոլորտ:
Մյուս կողմից, իհարկե, այլ բան, այլ մտահղացում կամ գաղափար ակնկալել մեկից, ով մեծ հաճույքով Ադրբեջանի տնտեսության ջրաղացն է փորձում ավելի արագ պտտեցնել հայերիս սպառողական ներուժի հաշվին, հնարավոր էլ չէր:
Ավելին՝ նույնիսկ չի բացառվում, որ Ամուլսարի ապագային առնչվող այս մտքերն իրականում բացառապես ծագել են Քերոբյանի ուղեղում, ով, փորձելով վերադասին ապացուցել իր նպատակայնությունը, այժմ ջանում է հնարավորինս էկզոտիկ մտքեր արտահայտելով ու դրանցով աչքի ընկնել՝ ասենք իբր մեղմելու Ադրբեջանի հետ առևտուր անելու վերաբերյալ արտահայտած իր մտքերի առաջ բերած բացասական արձագանքները:
Բայց զուր է ջանում Menu.am-ի տիրակալը. բանը բանից արդեն անցել է:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արտյոմ Վարդանյանը ՌԴ-ում ՀՀ նոր դեսպա՞ն. նոր դիվանագիտություն

Արդեն մի քանի օր է՝ բավական մեծ աժիոտաժի տեղիք է տվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի …