Չորեքշաբթի , 14 Ապրիլի 2021

ԱԱԾ, ոստիկանության, դատախազության և զինված ուժերի ծառայողներին կատարել ծառայողական պարտականությունները` մեկուսացրեք գործակալ Նիկոլ Փաշինյանին և ազատագրեք հանրային (պետական) կառավարչական շենքերը լրտեսների զավթումից

Կոչ

մեկուսացրեք գործակալ Նիկոլ Փաշինյանին և ազատագրեք հանրային (պետական) կառավարչական շենքերը
Մեր հայրենիքում քաոս է։ Մեզ բաժանել են մի քանի մասի: Թուրքը ամեն ժամ հարձակում է գործում: Թուրքը ոչ միայն գործում է սահմանների երկայնքով, այլ արդյունավետ հարձակում է իրականցնում տեղեկատվական դաշտում:
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմամբ Նիկոլ Փաշինյանը թշնամու առջև բացեց Հայաստանի բոլոր սահմանները:
Թուրքիայան ու Ադրբեջանը գրեթե առանց դիմադրության ոտնատակ են անում մեր հողը և մուտք գործում մեր տներ: Հայաստանում վխտում են լրտեսները: Նիկոլ Փաշինյանի միջոցով Հայաստանում այնպիսի քաոս են ստեղծում, որ բոլորը ատեն բոլորին։
Թուրքիայան և Ադրբեջանը ամբողջ ուժերով շուտով նորից հարձակվել են: Այժմ նրանց նպատակն է հայաթափել Սյունիքը: Այնուհետև ներխուժել Երևան:
Լրտես Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ 2,5 տարի Նախիջևանից և Տաուշից հեշտությամբ հարձակվելու համար իրականացվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները և միջոցառումները:
Թուրքերը հարձակման հրամանը ստանալուց հետո պատրաստվում են մի քանի օրերի ընթացքում զորախմբերով ոտանատակ անել Սյունիքը, Վայքը, Գեղարքունիքը և Տաուշը:
Ակնհայտ է Հայաստանում չեն գործում ազգային իշխանության անհրաժեշտ կառույցներ: Հայաստանում հանրային (պետական) կառավարման ինստիտուտները կատվածահար վիճակում են:
Հայաստանը անմիջականորոն ղեկավարվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։
Ակնհայտ է այն ինչ չեն կարողացել անել շուրջ 100 տարի առաջ, փուրձում են ավարտին հասցնել այժմ:
Այն աստիճան ենք ընկել, որ ադրբեջանցին է ղեկավար նշանակել Հայաստանում:
Հարգելի ԱԱԾ-ի, ոստիկանության և դատախազության ծառայողներ գործակալ Նիկոլ Փաշինյանը ձեր աչքի առջև հայի թշնամի երկրների առաջադրանքն է կատարում:
Հարգելի զինված ուժերի ծառայողներ թշնամին զավթել է Հայաստանի հանրային (պետական) կառավարչական շենքերը:
Ուստի կոչ եմ անում
ԱԱԾ, ոստիկանության, դատախազության և զինված ուժերի ծառայողներին կատարել ծառայողական պարտականությունները` մեկուսացրեք գործակալ Նիկոլ Փաշինյանին և ազատագրեք հանրային (պետական) կառավարչական շենքերը լրտեսների զավթումից:
16.12.2020թ.
«Երկիր Ծիրանի» կուսակցության
նախագահ Զարուհի Փոստաջյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ներողություն եմ խնդրում իմ բոլոր սխալների համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են այնպիսի իրավիճակում, երբ առկա են ղարաբաղյան 2-րդ պատերազմի …