Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

Դուրս եմ գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և պահանջում եմ քաղաքապետի հրաժարականը․ Գևորգ Աճեմյան

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Սիրելի հայրենակիցներ, «Իմ Քայլը» դաշինքով Երևանի ավագանու հաջորդ թեկնածուն ես եմ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերցնում եմ մանդատը և դուրս գալիս «Իմ Քայլը» խմբակցությունից։
Տեղեկացնեմ նաև, որ առաջին իսկ հարցը, որով զբաղվելու եմ, ոչ լեգիտիմ քաղաքապետի հրաժարականն է լինելու, ով երբևէ չի էլ եղել լեգիտիմ։ Փաստացի, մենք ունեցել ենք վարչապետ Փաշինյան ու քաղաքապետ Փաշինյան։ Իսկ այս ազգադավ, պետական դավաճանին օր առաջ պետք է ոչ միայն հեռացնել իշխանությունից իր տերերով հանդերձ, այլ նաև պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խատությամբ՝ առանց մեղմացուցիչ հանգամանքների։
Հ.Գ. իսկ 2018 թվականի ֆեյքափոխության, պետական տեռորի ու թալանի համար Սերժ Սարգսյանն անձամբ պատասխան է տալու. և ոչ միայն Սերժ Սարգսյանը»,- եզրափակել է նա:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայկազ Մակարյանը ներողություն կխնդրի լրագրողից՝ 2 տարբեր դատական հայցերի վճռով

Ոչ վաղ անցյալում Հայաստանոմ կատարված հեղափոխությանը բնորոշ գծերից մեկն էլ հասարակության պառակտումը դարձավ, որ, ինչպես …