Շաբաթ , 23 Հունվարի 2021

«Հրապարակը».Հրահանգվել է հերթով քրեական գործեր հարուցել վարչապետի հրաժարականը պահանջողների նկատմամբ

«Հրապարակը» գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլև հերթով կպատժի բոլոր նրանց, ովքեր պահանջում են իր հրաժարականը: Առաջին տհերթին նրա թիրախում համայնքապետերն են։ Իրավապահներին հրահանգվել է վարչապետի հրաժարականը պահանջող գյուղապետերի և քաղաքապետերի դեմ քրեական գործեր հարուցել, զուգահեռ պարզել, թե ովքեր են աջակցում իր դեմ իրականացվող երթերին ու հանրահավաքներին, կազմակերպչական աշխատանքներ իրականացնում:

Հենց այս համատեքստում երեկ քրեական գործ հարուցվեց Էրեբունու նախկին թաղապետ Դավիթ Գրիգորյանի, նրա որդու և նախկին տեղակալի նկատմամբ՝ 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու համար: Իսկ կիրակի օրը իշխանությունը հարձակում է նախապատրաստում Մայր Աթոռի և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Սոցցանցերում ակտիվորեն տարածում են եկեղեցու դեմ հարձակման հայտարարությունը:
Ընդ որում` այդ հայտարարությունը տարածողները ոչ միայն իշխանական ֆեյքերն են, այլև պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, որը շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Բռնության, բռնության գործադրումն արդարացնող և ատելության շեշտադրումներով կոչեր անող անձը նշված հանցավոր արաքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է

2020թ. նոյեմբերի 13-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի էջին հրապարակվել էր տեսաուղերձ, որտեղ ավտոմեքենայի սրահում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով