Շաբաթ , 23 Հունվարի 2021

«Հրապարակ». Մեղքը նախկինների վրա բարդելու-չբարդելու դիլեման

«Հրապարակ».Մեղքը նախկինների վրա բարդելու-չբարդելու դիլեման (երկընտրանքը) ժամանակ առ ժամանակ ուղեկցել է մեր հասարակությանը, երբ անկախություն ստացած մեր երկիրը բախվել է այս կամ այն դժվար լուծելի խնդրին: Դրանով, իհարկե, խնդիրն ինքնաբերեբար չի լուծվել, սակայն տվյալ պահի իշխանությունը բարոյական արդարացում է գտել իր ապաշնորհության դիմաց: Երևույթը պետք է, որ մի օր ընդհատվեր, ու կարծես թե այս օրը եկավ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, սակայն…

Որպես լրագրող, իսկ այնուհետև թերթի խմբագիր՝ նիկոլ փաշինյանը քննադատել է գործող իշխանություններին, և դա նորմալ է, քանի որ իշխանությունները դրա համար տվել են բազմաթիվ հիմքեր: Որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ ու նաև պատգամավոր, փաշինյանը շարունակել է իր գործունեությունը, և մեր երկրի քաղաքացիները դա ողջունել են, քանի որ երազում էին արդարություն տեսնել և օրենքի իշխանություն: Իզուր չէր, որ մեր իրականության մեջ առաջին անգամ պոպուլիզմը դրսևորվեց հենց «օրինաց երկիր» անվանումով: Օրինավորության և արդարության պահանջն, ի վերջո, կյանքի կոչեց 2018-ի ապրիլյան իրադարձությունները, և բազմահազար զանգվածների աջակցությամբ փաշինյան նիկոլը նշանակվեց վարչապետ, իսկ յոթ ամիս անց մեծ գերազանցությամբ շահեց խորհրդարանական ընտրությունները:
Փաշինյան նիկոլի ստեղծած կուսակցությունը կազմեց կառավարություն, սակայն հեղափոխական բարեփոխումներ իրականացնելու փոխարեն, ինչը նրանից սպասում էին ընտրողները, սկսեց կատարել սխալ ու երկրի համար նույնիսկ վտանգավոր քայլեր՝ բարդացնելով հարաբերությունները ռազմավարական գործընկերների (Ռուսաստան, Իրան, Չինաստան) հետ, պառակտեց հասարակությանը սևերի ու սպիտակների, տնտեսությունը զարգացնելու փոխարեն սկսեց թմբկահարել զարգացման վերաբերյալ առանձին իրական ու բազմաթիվ ոչ իրական կամ երկրորդական փաստեր, ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու փոխարեն բռնեց դրանք իր անձնական վերահսկողության տակ դնելու ճանապարհը և այլն և այլն, և այդ ամենը ներկայացրեց որպես նախկինների դեմ պայքար:
Նախկինների դեմ պայքարն ուղեկցվեց նրա ողջ վարչապետության շրջանում (հուսով եմ, որ այն շուտով կավարտվի), և չդադարեց անգամ մեր երկրի համար ծանրագույն և ողբերգությամբ ու խայտառակությամբ ավարտված պատերազմում և դրանից հետո: Այն դրսևորվեց որպես նախկինների մեղքի բացահայտում առանց գիտակցելու, որ իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, և եթե որևէ քաղաքական ուժ ձգտում է իշխանության ու ստանում է այն, ապա միաժամանակ ստանձնում է նաև պատասխանատվություն այն ամենի համար, ինչ առկա է տվյալ պահին ու ինչ կատարվում է իր երկրում: Դա նշանակում է, որ ինչ էլ կատարվի իշխանության գործողությունների կամ անգործության հետևանքով՝ նախկինների վրա մեղք բարդելը որևէ բանով չի հիմնավորվում: Ի վերջո, փաշինյան նիկոլը պետք է գիտակցեր, որ նախկինների վրա մեղք բարդելը չի նպաստելու ոչ միայն խնդիրների լուծմանը, այլ մի օր չի ծառայելու նաև իր անձնական հեղինակության պահպանման խնդրին: Եվ հենց այդ գիտակցմամբ էլ պետք է ավարտվեր իր չկատարածի կամ սխալ ու վատ կատարածի հետևանքների մեղքը նախկինների վրա բարդելու-չբարդելու դիլեման (երկընտրանքը):
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաստում եմ, որ Հայաստանում ընտրությունների կեղծման հիմնադիրն իրավամբ եղել է Գագիկ Ջհանգիրյանը

Օրվա գլխավոր թեմաներից էր Գագիկ Ջհանգիրյանի բ դ խ կազմում ընտրելու իրավաչափության հարցը։ Կարծում եմ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով