Կիրակի , 26 Սեպտեմբերի 2021

Հայաստանը և հայ ազգը ողբի և պատերազմի մեջ է, իսկ Արմեն Սարգսյանը՝ երջանկության և շվայտ կյանքի.Զարուհի Փոստանջյան

Գուցե սովորության համաձայն չվերադառնա՞

Հայաստանում ռազմական դրություն է: Պատերազմական գործողությունները դադարել են կասկածելի զինադադարի պայմաններում: Ազերի թուրքը, կովկասցի թուրք Նիկոլի հետ ամեն օր հայրենազրկում է մեզ: Ունենք բազմաթիվ գերիներ, անհայտ կորածներ, հազարավոր զոհվածներ, որոնց դիերը դեռ չենք հանձնել մայր հողին: Թուրքը հսկայածավալ զինված կուտակում է ստեղծել Արարատ սարի հետևում` Իգդիրում:
Հանրապետության նախագահի անունից հանդես եկող անձը` Արմեն Սարգսյանը, ով ի պաշտոնե պետության գլուխն է, և պետք է իր լիազորությունները կատարի անաչառ ու առաջնորդվի բացառապես համապետական և համազգային շահերով՝ չվել է:
Ըստ պաշտոնական տեղեկատվության չվել է այն նպատակով, որպեսզի Նոր տարին դիմավորի Լոնդոնում՝ ընտանիքի և թոռնիկների հետ միասին, սակայն ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել։ Նրա մոտ ի հայտ է եկել նաև նոր տեսակի կորոնավիրուս:
Արմեն Սարգսյանի չվելու վերաբերյալ բացի վերը նշված տեղեկատվությունից, կա մեկ այլ տեղեկատվություն ևս․ Նա իր մտերիմ ընկերոջ՝ Էլթոն Ջոնի հետ միասին, Նոր տարին դիմավորելու նպատակով չվել է Լիբանան: Չվերթը տեղի է ունեցել Երևան-Բեյրութ մասնավոր ինքնաթիռով:
Հայաստանը և հայ ազգը ողբի և պատերազմի մեջ է, իսկ Արմեն Սարգսյանը՝ երջանկության և շվայտ կյանքի:
Պարզ է դե, չէ՞ր կանչելու ընկերոջը` Էլթոն Ջոնին, երեխաներին ու թոռներին Շուռնուխ Նոր տարի դիմավորելու:
Պատերազմի ժամանակ հոյակապ գործը կատարել էր՝ BP շահերը ամբողջությամբ պաշտպանել էր, իսկ այժմ ժամանակն է սովորության համաձայն չվելու, ժամանակավորապես հիվանդ լինելու:
Ցա՛վ է, ցա՛վ․․․ այս անգամ ապտակող չի եղել: Հանրային և քաղաքական լայն շրջանակները ծանոթ են նրա «թռնելու» տխրահռչակ փորձին: Համաձայն իր սովորույթի նա հեռանում է, ոչ թե ամոթից, այլ ապտակ ուտելուց կամ անպիտանությունից:
Զարուհի Փոստանջյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պարոն Սերժ Ազատի Սարգսյան որն էր ձեր իրական ցանկությունը այս ընտրությանը մասնակցելու նպատակը

Քանի որ գիտեմ պատասխան չի լինելու ամեն դեպքում գրեմ թող մնա։ Պարոն Սերժ Ազատի Սարգսյան …