Երեքշաբթի , 21 Սեպտեմբերի 2021

Դատական հայց՝ զզվելի հոդվածը արտատպած ԲՈԼՈՐ լրատվականների դեմ

ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառում է արել․

«Խոսեցի Սուրեն Պապիկյանի հետ, կարող եմ տեղեկացնել, որ նախարարը դատական հայց է ներկայացնելու այսօր տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված զզվելի հոդվածը արտատպած ԲՈԼՈՐ լրատվականների դեմ»։

 Հիշեցնենք, որ ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկը հայտարարել էր, թե Հայ Առաքելական Եկեղեցու և հատկապես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ բողոքի ակցիաները կորդինացվում են կառավարության շենքից և այդ աշխատանքների համար կորդինատոր է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայկազ Մակարյանը ներողություն կխնդրի լրագրողից՝ 2 տարբեր դատական հայցերի վճռով

Ոչ վաղ անցյալում Հայաստանոմ կատարված հեղափոխությանը բնորոշ գծերից մեկն էլ հասարակության պառակտումը դարձավ, որ, ինչպես …