Շաբաթ , 18 Սեպտեմբերի 2021

Այդ օրը ես մենակ չէի, իմ կողքին մայր կար, ով օրեր անց զինվոր որդի կորցրեց…

Ստեփանակերտում պատերազմի 23_րդ օրը հաջողվեց ապաստարան հյուրանոցից դուրս գալ և գնալ եկեղեցի` սրտի թրթռոցով, շատ անհանգիստ, որ ամեն պահի կարող է հայտնվենք հրետակոծության տակ։
Այդ օրը ես մենակ չէի, իմ կողքին մայր կար, ով օրեր անց զինվոր որդի կորցրեց, և խուլ ու համր մտավոր հիվանդ երեխա, ով ցանկացավ մեզ հետ լինել…
Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ինչը փրկեց մեզ այն պատերազմական օրերին, որ մնացինք Արցախում…Համոզված կարող եմ ասել` այն բոլոր աղոթքները, որ հնչեցվում էին առ Աստված, որոնք դարձան մեր հավատի, հույսի, ապրելու երաշխավորը…
Այս օրերին հետպատերազմական դպրոցն եմ ներկայացնում` մեր աշակերտների ծանր ապրումներով, հաջորդիվ տեսանելի կդառնան նրանք, որոնց հետ 42 օր ռումբերի տակ ապրեցի Արցախում` մի նոր ընտանիք դարձած։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայկազ Մակարյանը ներողություն կխնդրի լրագրողից՝ 2 տարբեր դատական հայցերի վճռով

Ոչ վաղ անցյալում Հայաստանոմ կատարված հեղափոխությանը բնորոշ գծերից մեկն էլ հասարակության պառակտումը դարձավ, որ, ինչպես …