Շաբաթ , 18 Սեպտեմբերի 2021

Ինչպես են բանկում գործարք անում կամ բանկոմատից ինչպես են գումար հանում

Հարություն Մնացականյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մեր երկրում մարդկանց աշխատանքի արդյունավետության մասին պատկերացում կազմելու համար կարող եք նայել՝ ինչպես են բանկում գործարք անում կամ բանկոմատից ինչպես են գումար հանում։
Շտապում եմ, տեղ պիտի գնամ , որոշեցի բանկոմատից գումար հանել։ Դիմացս բանկոմատից երկու աղջիկ , կամ կին էին փորձում գործարք անել։
Մինչ առաջինը մի 7 րոպե տառապում էր բանկոմատի վրա , մյուսը կանգնած էր ուղղակի։ Ի ուրախություն մեզ , վերջապես առաջինը վերջացրեց , մոտեցավ մյուսը, բացեց պայուսակը ու մի երկու րոպե քրքրում է ներսը՝ քարտը գտնելու համար։ Չէ բայց կարո՞ղ էր չէ այդ 7+ րոպե սպասման ընթացքում քարտը հաներ նախապատրաստեր, բայց չէէէ…
Քարտը գտավ մտցրեց բանկոմատ, կոդը հավաքեց , բանկոմատը հետ տվեց , նորից մտցրեց , կոդ հավաքելն էլ մի ամբողջ ռիտուալ , բանկոմատը նորից հետ տվեց։
Ասացի , որ երրորդ անգամ սխալ անեք կուլ կտա։ Զանգեց քրոջը(տալին, հարսին կամ չգիտեմ ում) , սա գնաց սերվանդի միջից գտավ կոդը, թելադրեց, սա ինձ խնդրեց , որ մոտս գրեմ չմոռանա։ Գրեցի, մեկ էլ տեսնեմ քարտը Հայէկոնոմ բանկի է, չգիտեմ ինչու մտքովս անցավ, հարցրեցի , թե հաստա՞տ այս քարտով է ուզում կանխիկացնել , սա Ակբայի բանկոմատ է։
Մեկ էլ բարձր՝ Վաաայ , մտքիս մեջ ասում եմ՝ գրող ու սև ցավ։ Սա նորից բացեց պայուսակը , քրքրեց , գտավ ԱԿԲԱ֊ի քարտը ։ Քարտը մտցրեց բանկոմատի մեջ, մեկ էլ՝ վայյյյյ։ Էստեղ էլի մտքիս մեջ՝ գրող ու սև ցավ։
Զանգեց տուն՝ քրոջը( տալին , հարսին կամ չգիտեմ ում) , նորից հորդորեց գնալ սերվանդից հանել կոդը ու տեսնել ո՞ր քարտինն է։ Ասում եմ՝ քուր ջան , եթե դու կոդ էիր հիշում ու այն քարտինը չէր, ուրեմն սրանն է , խնդրում եմ փորձիր քո հիշած կոդով։ Վերջը կոդը հավաքեց ու փառք Տիրոջը, բացեց։ Ես երևի ԲՈՒՀ֊ի ընդունելության ցուցակի մեջ անունս կարդալուց էդքան չէի ուրախացել , ինչ բանկոմատի էկրանը բացելուց։ Հիմա սա նորից զանգել է տուն ,ճշտում է թե ուր պիտի որ գնան , էդ մարդիկ որ եկել են իրենց տուն ի՞նչ գնանոց կոնյակ ու բանբաներկա են բերել։ Ճշտեց , հանեց գումարը ուզում էր գնալ , մեկ էլ բանկոմատից էն առաջին գումար հանող կինը( աղջիկը, ծյոծը, քուրիկը) , բա՝ Սվետ ճիշտ ես ասում, ամոթ ա, սպասի ես էլի գումար հանեմ, ավելացնեմ , էդ մարդիկ սաղիս հասել են միշտ։
Հիմա սա մոտեցավ։ Քարտը մտցրեց , երկրորդ փորձից նոր կարողացավ ճիշտ կոդը հավաքել։ Հիմա պիտի կանխիկացնի ։ Նշեց 20000, բանկոմատը քարտը հետ տվեց ։ Երրորդ անգամ մտցրեց , նշեց 18000 , բանկոմատը կրկին հոտ տվեց, արդեն բանկոմատին մոտեցավ երրորդ տիկինը( աղջիկը, քուրիկը, ծյոծը, ընկերուհին) ու սկսեցին երեքով նայել էկրանին։
Չդիմացա ասում եմ՝ հազար ներողություն, որ խանգարում եմ ձեր հույժ կարևոր գործին , բայց եթե էկրանին նայեք տեղ կա , որտեղ սեղմելով կարող եք քարտի միջի գումարը ստուգել։
Ստուգեցին , պարզվում էր 12 000 դրամ կար մեջը։ Հիմա սա գումարի չափը նշեց ու դեռ չկանխիկացրած , զանգել է ոմն Սուրոյի, ստուգելու համար՝ արդյո՞ք իրանից թաքուն գումար չի հանել քարտից ։ Ու լեզվակռիվը գնաց։ Մի խոսքով վերջապես երեքով գնացին մոտեցա բանկոմատին կանխիկացրեցի , զանգեցի նրան, ում հետ պայմանավորվել էի, բայց արդեն ուշ էր , ուշը մշուշ էր , սերը քնքուշ էր կեսգիշերին։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com