Երեքշաբթի , 21 Սեպտեմբերի 2021

Ռուբեն Ռուբինյանը «Իմ Քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներից բացատրություն է պահանջում

Ռուբեն Ռուբինյանը «Իմ Քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներից բացատրություն է պահանջում

«Իմ Քայլը» խմբակցությունը հայտնի իրադարձություններից հետո լքել են հետևյալ անձինք.
Վարդան Աթաբեկյան
Գոռ Գևորգյան
Թագուհի Թովմասյան
Աննա Գրիգորյան
Սոֆյա Հովսեփյան
Կարևորելով պատգամավորի՝ ընտրողների հանդեպ հաշվետու լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ տվյալ անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով, պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։
Ինքս զերծ եմ մնում նշյալ պատգամավորների քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով «Իմ Քայլը» դաշինքին քվե տված քաղաքացիներին։
Հ.Գ. Որպես գերակշիռ քաղաքական մեծամասնություն՝ «Իմ Քայլը» խմբակցությունը շարունակելու է իրականացնել իրեն տրված մեկ միասնական մանդատը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և սա անառարկելի ու անշրջելի իրողություն է։
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի գրառումը։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լքելու է Հայաստանը ու տեղափոխվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կարծես թե արդեն հստակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար …