Շաբաթ , 25 Սեպտեմբերի 2021

ԱՐՑԱԽԸ ՓՈՔՐ ՏԱՐԱԾՔ Է, ԲԱՅՑ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔ…

Չնայած ձգտում էի վեցերորդցիների հոգիները նորից չպղտորել պատերազմի հիշողությամբ, բայց Տիգրան Ավթանդիլյանը վերջերս առաջարկեց, որ ցանկալի է իրենք էլ գրեն պատերազմից, որը դաժան է ու մռայլ դեմք ունի:

«Պատերազմի դեմքը մռայլ է։ Բոլոր պատերազմները նույն դեմքն ունեն՝ հազարավոր զոհեր, կործանվող բնակավայրեր… Աշխարհում ամենաշատը կուզեի հրաշք լիներ և դադարեին բոլոր պատերազմները, երեխաները երբեք ռումբերի ու պայթյունների ձայներ չլսեին, մայրերը երբեք որդիներ չկորցնեին… Արցախը փոքր տարածք է, բայց մեծ հայրենիք, որի փրկության համար հայը մարտի ելավ, պայքարեց ու անմահացավ։ Բայց չպարտվեց, այո՛ չպարտվեց, այլ դավաճանվեց գրչի մեկ հարվածով։ Կրկին խոցեցին հայրենիքս, տանջեցին, մասնատեցին…
Հայ ժողովուրդը մնացել էր օրհասական վիճակում՝ շրջապատված արյունարբու թշնամիներով։ Ուժերն անհավասար էին, և լռեցին Ղազանչեցոց եկեղեցու զանգերը։ Հուժկու և արյունալի պատերազմ, երբ աշխարհը լուռ էր, կուրացել էր, խլացել։ Մասնատեցին, թողեցին վիրավոր մի փոքրիկ կտոր։ Բայց Արցախս ոտքի է կանգնում, փորձում պայքարել և շարունակում ապրել… Արցախիս արևի ջերմության մեջ բազում ժպիտներ կան քարացած, հողի տաքության մեջ արյուն կա եռացող, երկնքի կապույտի մեջ աչքեր կան մեզ նայող, սավառնող արծիվների մեջ՝ հոգիներ մեզ հսկող։ Մենք ենք մեր հայրենիքի շունչը, հոգին ու սիրտը։ Հայրենիքն ապրեցնում է մեզ, իսկ մենք իմաստ ենք տալիս նրա գոյությանը։ Հայրենիքիս քաջ որդիքն իրենց սուրբ արյամբ ներկեցին Արցախիս հողը, նրանք ընկան հերոսի մահով, խոնարհվում եմ նրանց առջև, հավե~րժ փառք նրանց»։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հաղորդում հանցագործության մասին. Հայհոյանքներ պարունակող գրքի անվանումն է` «Երկրի հակառակ կողմը».Զարուհի Փոստանջյան

  ՀՀ ոստիկանապետին 23 սեպտեմբերի, 2021թ. Հաղորդում հանցագործության մասին Լրատվամիջոցներց տեղեկացա, որ Հայաստանի իրավապահ մարմինները …