Շաբաթ , 23 Հունվարի 2021

Ոստիկանության կապիտան Վլադ Ադամյանը հայհոյել ու ծեծել է ԱՄՆ քաղաքացու

Դեկտեմբերի 24-25-ի մի քանի հրապարակում էի կատարել՝ ոստիկանության կապիտան Վլադ Ադամյանի կողմից ԱՄՆ քաղաքացի, արժանապատիվ հայ Սարգիս Մինոյանին ոստիկանական ավտոմեքենայում հայհոյելու և ծեծի ենթարկելու մասին։

Հիշեցնեմ, որ Սարգիսը նույն գիշեր ներկայացրել էր հանցագործության մասին հաղորդում, և ահա այսօր Հատուկ քննչական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ հարուցվել է քրեական գործ, և վաղը Սարգիսին հրավիրում են ՀՔԾ՝ որպես տուժող հարցաքննվելու համար։

Փաստենք, որ պետությունը, մեղմ ասած, շատ արագ չի գործում – դեպքից անցել է 17 օր, իսկ նման դեպքերում պատշաճ քննության չափանիշները պահանջում են շատ ավելի արագ արձագանքում։ Այնուհանդերձ, հուսով եմ՝ այսուհետ վարույթը կլինի արագ և որակով։
Վարույթի ընթացքի մասին հանրությանը շարունակաբար կիրազեկեմ։
Ռուբեն Մելիքյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ընդդիմութույունը շարունակում է վրաններում թեյել՝ այդպես էլ ընդունակ չլինելով պայքարի մի կարգին լոզունգ ընտրել

Ավելի վաղ տարածված այն լուրերը, թե նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը կարող է դառնալ Բարձրագույն դատական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով