Երկուշաբթի , 14 Հունիսի 2021

Միքայել Մինասյանը կհանրայնացնի՞ Նիկոլի ղազագիրը…

Արարատ Միրզոյանի մասին Միքայել Մինասյանի արած ցնցող բացահայտումները շոկային ազդեցություն են թողել ոչ միայն իշխանավորների, այլև անխտիր բոլորի՝ նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդկանց վրա: Փաստը, որ երկրի երկրորդ դեմքը փաստացի թուրքական գործակալ է, անտարբեր չի թողել և ոչ մեկին, իսկ հիմնական հարցը, որ այժմ հնչում է շատերի կողմից, այն է, թե է՛լ ո՞վ է, բացի Միրզոյանից, օտարերկրյա գործակալ Հայաստանում:

2019-ի փետրվարն էր, երբ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած իր այցի շրջանակներում բարձրացրել էր գործակալների թեման՝ տպավորություն ստեղծելով, թե նոր իշխանությունները, երկիրը «ոտքի հանելուն» զուգահեռ, ձեռնամուխ են լինելու Հայաստանում 5-րդ շարասյան ոչնչացմանը՝ նպատակ ունենալով՝ ամրապնդելու պեության սուվերենությունը: Հետագան, սակայն, ցույց տվեց, որ Իրանում արված հայտարարությունը հերթական պոպուլիստական հնարքն էր Նիկոլի կողմից, և որևիցե իրական պայքար՝ օտար ուժերի ազդեցության գործակալների կամ հենց գործակալների դեմ, նոր Հայաստանի իշխանությունները մտադիր չեն տանել. ամիս առ ամիս Հայաստաում թուլանում էր ինքնիշխանությունը, ճնշվում էր ամեն ազգայինը և այլն:
Այն, որ «թավշյա հեղափոխություն» կոչվածը գործնականում օտար ուժերի կողմից կազմակերպված դիվերսիա էր Հայաստանի դեմ, այլևս գրեթե ոչ ոք չի կասկածում: Եվ ինչպե՞ս կարելի է կասկածել, երբ հենց նույն այդ հեղափոխության արդյունքում էր, որ Հայաստանը կորցրեց Արցախն ու փաստացի կապիտուլացվեց՝ կորցնելով սեփական ինքիշխանության վերջին փշրանքները:
Է՛լ ովքե՞ր են Արարատ Միրզոյանի գործակիցներն իշխանության ներսում, նրանց հանրությունը ճանաչո՞ւմ է այնպես, ինչպես Արարատին:
Գործնականում «շպիոն Օնիկ» կարող է լինել ցանկացածը՝ սկսած ասենք Արգիշտի Քյրամայանից և վերջացրած Լենա Նազարյանով, ով, ի դեպ, օրերս «Սպուտնիկ Արմենիայի» եթերում կոչ էր արել մոռանալ հաղթանակի ու Արցախի, կորցրածը հետ բերելու մասին բոլոր մտքերը, քանի որ դրանք «հետադիմական» են: Այս առումով հետաքրքիր կլիներ իմանալ, թե Նազարյանի ներշնչման աղբյուրն Ալիևի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքնե՞րն են հանդիսացել, թե՞ ուղղակի Լենան Իլհամի գաղտնի «աշակերտուհին» է՝ պատվաստված հայ ժողովրդի ջանին:
Իսկ Նիկոլ Փաշինյա՞նը: Միգուցե նա է՞լ է «ագենտ»՝ ասենք եռակի կամ քառակի: Միքայել Մինասյանի բացահայտումները կարելի՞ է, արդյոք, համարել նախազգուշական ազդանշան՝ հենց Նիկոլ Փաշինյանին, առ այն, որ եթե նա շարունակի համառել ու չհեռանալ, ապա մի գեղեցիկ երեկո՝ հերթական «Ռեքվիեմ»-ի ժամանակ, Մինասյանը կարող է հանրայնացնել Փաշինյանի գաղտնի փաստաթղթերն, ու հանկարծ պարզվի,որ Նիկոլն ասենք Սերժի ագենտն էր հեղափոխականների ճամբարում, որին, ինչ-որ պահից սկսած, «պերեխվատ» են արել թշնամական ուժերը: Պատկերացնո՞ւմ եք հանրային արձագանքը…
Մյուս կողմից, իհարկե, չի կարող չհնչել մեկ հարցադրում նույնպես, որ, թերևս, նույնքան կարևոր է, որքան արարատմիրզոյաննների ով կամ ինչ լինելը: Միրզոյանների ու միրզոյանատիպերի թուրքական «ագենտ» լինելու մասին նախկինները տեղեկացել են վերջե՞րս, թե՞ նախկին իշխանությունները այդ ամենի մասին տեղյակ էին ի սկզբանե: Առողջ բանականությունը կարծես թե հուշում է, որ ամենահավանականն երկրորդ տարբերակն է: Եվ ուրեմն՝ եթե գիտեին, տեղյակ էին կատարված հեղափոխության էությանն, ապա ինչո՞ւ թույլ տվեցին դրան հաջողությամբ պսակվել, ինչպե՞ս կարող էր սուվերեն երկրում օտար «ագենտների» կազմակեպած արկածախնդրությունը հաջողության հասնել:
Երևի ոմանք կանխատեսել էին հողերի հանձնումը, ինչն էլ նույն այդ ոմանց ստիպել էր ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին և մեր բոլոր քաղաքացիներին

«Իմ կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին և մեր բոլոր քաղաքացիներին՝ քարոզարշավի մեկնարկին 1. Քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ …