Երեքշաբթի , 2 Մարտի 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

https://ift.tt/2XZc5d6

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա էր նաև Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ռաֆայել Ռոզանը:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:
Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծել է առկա հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ Կառավարության նախաձեռնած ծրագրերը:
Դեսպան Ժոնաթան Լաքոտը փոխվարչապետին հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակելու համագործակցության խորացումը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով, և Հայաստանին ցուցաբերելու աջակցություն՝ մասնավորապես առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում:
Հանդիպման ընթացքում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարը …

lrahos

via Հայաստանի Հանրապետության Կառավարություն http://www.gov.am/

January 20, 2021 at 05:29AM

Մասին Lrahos.com

Կարդացեք նաև

Փոխվարչապետի գրասենյակում կայացել է «Կոնդ» թաղամասի վերականգնման ծրագրի շուրջ հանրային քննարկում

Փոխվարչապետի գրասենյակում կայացել է «Կոնդ» թաղամասի վերականգնման ծրագրի շուրջ հանրային քննարկում https://ift.tt/3qX2Y9R Փետրվարի 24-ին ՀՀ …