Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ
https://ift.tt/3c17NdI
Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն: Իր խոսքում փոխվարչապետը նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր քննարկելու ենք հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման վերաբերյալ հարցերը, որոնք առավել սուր կերպով արտահայտվեցին պատերազմի արդյունքում: Հարկ է ամբողջովին պարզաբանել ոլորտում ստեղծված ներկայիս վիճակը՝ նկատի ունենալով, թե ինչ փուլերով ու ընթացակարգերով է տեղի ունենում պրոթեզավորման գործընթացը: Պետք է անդրադառնանք առկա հիմնական խնդիրներին, այդ թվում՝ ընթացիկ կարիքների ու կարողությունների գնահատմանը, պրոթեզավորման հատուկ ընթացակարգի սահմանմանը, շահառուների նույնականացմանը և լրացուցիչ միջոցների ներգրավման հարցերին:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է և այդ գործը պետք է …
lrahos
via Հայաստանի Հանրապետության Կառավարություն http://www.gov.am/
January 21, 2021 at 07:47AM