Երեքշաբթի , 21 Սեպտեմբերի 2021

Մարտի դաշտում երկիրը ծնկի բերած իշխանությանն աշխարհի որևիցե գերտերության ղեկավար չի կարող լուրջ վերաբերվել կամ նրա հետ հաշվի նստել

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի՝ հայկակայն խնդիրներին առնչվող հարցերին պատասխանելիս ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը կարևոր հայտարարւոթյուններով է հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Անդրկովկասում հայ-ադրբեջանբական հակամարտության արդյունքում առաջացած իրավիճակի շուրջ, աջակցություն հայտնելով, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում ականազերծման ջանքերի ԱՄՆ ֆինանսավորմանը:

Բլինկենը նաև հայտարարել է, որ իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխուժացնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը:
Բացի այս ամենը՝ ամերիկացի պաշտոնյան, պատասխանելով սենատորներից մեկի հարցին՝ առընչվող հայոց ցեղասպանությանն, վերահաստատել է Ջո Բայդենի խոստումը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Ակնհյատ է, որ ԱՄՆ նոր վարչակազմը պատրաստվում է լայն թափ հաղորդել ԱՄն արտաքին քաղաքականությանն ու վերաճշգրտել ուղենիշները: Դատելով ամենայնից՝ այդ կարևոր ուղենիշներից մեկն էլ լինելու է Անդրկովկասն, ուր, պայմանավորված հայտնի պատճառներով, Արևմուտքի ազդեցությունը բավական թուլացել է. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարւոթյունը՝ ստորագրված Բաքվի, Երևանի ու Մոսկվայի միջև, մեծ հարված է հասցրել Արևմուքի դիրքերին Անդրկովկասում՝ երկրորդական պլան մղելով նույն ԱՄՆ դերը՝ ստեղծված խնդիրների լուծման հարցում:
Բլինկենի հայտարարություններն իրականում չափազանց էական են Հայաստանի համար և ակնհայտորեն վկայում են այն մասին, որ տարածաշրջանում սեփական ազդեցությունը վերականգնելու համար ԱՄՆ նոր վարչակազմը հակված է՝ օգտագործելու հատկապես հայկական խաղաքարտը, ինչն բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից և կարող է իրական հակակշիռ դառնալ թուրք-ադրբեջանական նկրտումներին անդրկովկասյան տարածաշրջանում, ուր հետզհետե է՛լ ավելի է թանձրանում հնարավոր տոտալ պատերազմի մշուշը:
Այս իմաստով չափազանց էական է դառնում այն հարցը, թե արդյոք Հայաստանը կամ դրա ներկայիս իշխանությունները որքանո՞վ կկարողանան օգտվել տրվելիք հնարավորւթյուններից՝ նկատի ունենալով ասենք այն, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում Փաշինյանն ու իր թիմն արել են ամեն ինչ՝ պրակտիկորեն զրոյացնելու նույն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգը: Փաստ է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն երբեք այսքան բովանդակազուրկ չեն եղել:
Կասկածից վեր է, որ եթե Հայաստանը ցանկանում է միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ դառնալ, ապա դրա ժողովուրդն ուղղակի պարտավորված է լինելու հրաժեշտ տալ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
Փաշինյանը, հանդիսանալով փաստացի պատերազմը տանուլ տված, Ալիևի առաջ կռացած, հետևաբար և Հայաստանը ծնկի բերած ղեկավար, թե՛ բարոյապես, թե՛ ֆիզկիկապես չի կարողանալու լիարժեքորեն կապիտալիզացնել այն հնարավորությունները, որ ծագելու են՝ ԱՄՆ նոր վարչակազմի նոր արտաքին քաղաքական դոկտրինի կյանքի կոչմամբ: Հայաստանին հարկավոր է իրական արտաքին քաղաքական օրակարգ ունեցող իշխանություն, իշխանություն, որ ի վիճակի կլինի պայմանավորվել ուժային կենտրոնների հետ ու համադրել դրանց շահերը մեր տարածաշրջանում, պետք է իշխանություն, որին նույն թշնամին առնվազը կհարգի, այլ ոչ թե ասենք աշխարհով մեկ ծաղրուծանակի կենթարկի՝ ստորացնելով պատվարժան հայությանը:
Շրջանառվում են լուրեր (Միքայել Մինասյանն է դրանք շրջանառության մեջ դրել), որ առաջիկայում Փաշինյանը ծրագրում է փոխել ԱՄՆ-ում ներկայիս ՀՀ դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ուղարկելով Լիլիթ Մակունցին: Թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, թերևս, ցույց կտա ոչ հեռու ապագան, բայց այն, որ ՀՀ իշխանությունները կարող են օգտվել ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից ու փորձել ինչ-որ կերպ վերբեռնել հայ-ամերիկյան հարաբերությունները, սպասելի է: Ողջ խնդիրը, սակայն, այն է, որ «վերբեռնում» ասվածն առաջին հերթին հարկ է լինելու ընկալել հայաստանյան ներքաղաքական կոնտեքստում,այլ ոչ թե ՀՀ ազգային շահերի պաշտպանության համատեքստում, քանի որ միակ բանը, որ այժմ հուզում է Փաշինյանին ու նրա ընկերներին, սեփական իշխանության երկարաձգումն է կամ վերարտադրությունն, ասենք, արտահաերթ ընտրությունների միջոցով: Սա նշանակում է, որ հայկական պետականությունը քիչ բան կարող է շահել այդ վերբեռնման արդյունքում, իսկ հիմնական շահառուն լինելու է Փաշինյանի անձը:
Մի երկրում, որի երկրորդ դեմքն ընդամենը հունարենի վերջին տառն է, այլ բան ակնկալել ուղղակի չի կարելի:
 Այնպես որ՝ անկախ այն բանից, թե ով կնշանակվի դեսպան, Մակո՞ւնցը, թե՞ մեկ ուրիշը, հայ-ամերիկյան հարաբերություններն երբեք չեն կարող իրական բովանդակություն ձեռք բերել Հայաստանում առկա իրողությունների պայմաններում. մարտի դաշտում երկիրը ծնկի բերած իշխանությանն աշխարհի որևիցե գերտերության ղեկավար չի կարող լուրջ վերաբերվել կամ նրա հետ հաշվի նստել:
Ադրբեջանի ժողովրդի շահերը ջատագովողից ու Շուշին ազերիակական որջ համարող մեկից անհնար է լինելու որևէ դրական բան ակնկալել:
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանի այսօրվա ասածները հերթական շոուն են՝ դրսին ցույց տալու, որ իշխանությունն իրեն բարձր է պահում. yerkirmedia

Yerkirmedia.am.Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով: …