Չորեքշաբթի , 1 Դեկտեմբերի 2021

«168».Շատերը սկսել են հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացող մարդկանց, իսկ մնացած թիմի վրա նա թքած ունի

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում սենսացիոն մանրամասներ է ներկայացնում` կապված ԱՄՆ-ում և Ուկրաինայում ՀՀ նոր դեսպանների նշանակման հետ։

«Ինչպես ինձ պատմեցին մարդիկ հատուկ ծառայություններից, Լիլիթ Մակունցի նշանակումը Վաշինգտոնում և Վլադիմիր Կարապետյանինը` Ուկրաինայում, օպերատիվ աշխատողների բառապաշարում կոչվում է կարևորագույն վկաների` հարվածի տակից դուրսբերում։
ԱԱԾ աշխատակիցներն ինձ պատմեցին, որ և Մակունցը, և Կարապետյանն այն մարդիկ են, ովքեր շատ բան գիտեն և Փաշինյանի` իշխանությունը կորցնելու դեպքում այնպիսի բաներ կարող են պատմել, որ նույնիսկ Փաշինյանի ամենամոլի կողմնակիցները սարսափից կցնցվեն։
Մակունցը գիտի Նիկոլի բոլոր ընտանեկան գաղտնիքների մասին և որպես Աննա Հակոբյանի մտերմագույն ընկերուհի` նրա մասին կարող է այնպիսի բաներ պատմել, որ սերիալների փողոցային կանանց ճակատագրերը կարող են մենաստանների միանձնուհիների կյանք թվալ»,- գրում է Գաբրիելյանովը։
Վերջինս հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի նախկին մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այն մարդն է, ով թաքցրել է Փաշինյանին, երբ նա գտնվում էր փախուստի մեջ։
«Կարապետյանը, բնականաբար, գիտի բրիտանական ՄԻ-6-ի հետ Նիկոլի բոլոր գաղտնի կապերի, ինչպես նաև Նիկոլի և Ալիևի կապերի մասին, հատկապես, որ Կարապետյանը վարել է Ալիևի հետ բոլոր անդրկուլիսյան բանակցությունները Շուշին հանձնելու հարցով, ուղիղ Նիկոլ Փաշինյանի հրահանգով»,- նշում է մեդիամագնատը։
Նրա խոսքով` այս նշանակումների պատճառով լուրջ կոնֆլիկտ է հասունացել Հայաստանի ԱԳՆ-ում։
«Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կատեգորիկ կերպով դեմ է եղել դեսպանների փոփոխությանը։ Նախարարը հայտարարել է, որ նոր նշանակումները բացասական արձագանք կգտնեն Կրեմլում ու անձամբ Լավրովի մոտ, ինչին Փաշինյանը պատասխանել է, թե Լավրովն ո՞վ է, որ ես նրա հետ համաձայնեցնեմ իմ վստահելի անձանց նշանակումները։
ՀՀ ԱԳՆ աշխատակիցներն ինձ պատմեցին, որ ըստ ընդունված պրակտիկայի` Այվազյանը պետք է նամակ գրեր Փաշինյանին, որ նշյալ անձանց ներկայացնում է որպես դեսպանի թեկնածուներ։
Սակայն նախարարը գրել է դա, բայց նշել, որ նրանց ներկայացնում է համաձայն Նիկոլ Փաշինյանի բանավոր հրահանգի։ Այսինքն` փաստորեն նա իր վրայից գցել է պատասխանատվությունը հետագայի համար։
Փաշինյանի թիմում խուճապն ահագնանում է։ Շատերը սկսել են հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացող մարդկանց, իսկ մնացած թիմի վրա նա թքած ունի»,- եզրափակում է Արամ Գաբրիելյանովը։

Թարգմանեց ու հրապարակման պատրաստեց 168.am-ը
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաստացի Հայաստան այլևս գոյություն չունի,կարող եք ձեր անձնագրերը պարզապես դեն նետել.ArmDay

armday.am Հայաստանն ու Արցախը թուրքերին նվիրած անձը ԱՊՀ օնլայն գագաթնաժողովում հայատրարերց ամենասարսափելին ՝ Խաղաղության պայմանագրի …