Երկուշաբթի , 27 Սեպտեմբերի 2021

ԹՈՂ ԱՆԻԾՎԵՆ ԲՈԼՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ

7-րդ ա դասարանի աշակերտուհի Աստղիկ Ջավադյանի հոգում պատերազմի մղձավանջն է ու երանելի վերադարձը հայրենի տուն, բայց, ցավոք, ամեն ինչ առաջվանը չէ:

«Այդ օրը վաղ առավոտյան արթնացանք հորս տագնապած ձայնից: Մի պահ չէի հասկանում՝ ինչ էր կատարվում, սակայն, երբ լսեցի թնդանոթի դղրդյունները, իսկույն վերհիշեցի ապրիլի երկուսի գիշերը: Հայրս բարձր ձայնով մեզ հրահանգեց, որ հագնվենք և շուտ իջնենք մեր տան նկուղը: Մի որոշ ժամանակ արկերի պայթյունների տակ մնացինք նկուղում, հետո ես ու մայրս մեր ազգականի մեքենայով տեղափոխվեցինք Վանք գյուղը, իսկ հայրս մնաց Մարտակերտում, քանի որ նա մեր շրջանի էլեկտրանվտանգության պատասխանատու է:
Սկզբից թվում էր, թե կարճ կտևի, սակայն այդպես չէր: Սեպտեմբերի երեսունին մենք տեղափոխվեցինք Երևան՝ բարեկամի տուն, այնտեղից էլ՝ Ծաղկաձոր: Ամեն տեղ մեզ դիմավորեցին ջերմորեն և գրկաբաց, բայց դա մեզ հոգեպես չէր հանգստացնում: Ամեն պահ մտածում էի հորս, մեր զինվորների և իմ հայրենիքի մասին: Ահասարսուռ լուրեր Արցախի մասին լսելով՝ հուսահատ էինք լինում: Մխիթարվում էինք միայն հորս ձայնը լսելով, ով մեզ միշտ հուսադրում էր, որ ամեն ինչ լավ է լինելու: Եվ այդպես մինչև այդ խայտառակ փաստաթղթի ստորագրությունը: Դրանից հետո քաոս էր տիրում ամենուր: Բոլորս անհասկանալի դրության մեջ էինք… Բայց ուրախությանս չափ չկար, երբ քառասունվեց օր անց հայրս, անակնկալ մատուցելով, եկավ մեզ տեսակցության: Դեկտեմբերի մեկին մենք վերադարձանք մեր տուն և հասկացանք, որ կյանքը այլևս առաջվանը չէ:
Թող անիծվեն բոլոր պատերազմ հրահրողները, աշխարհի վրա միշտ տիրի խաղաղություն: Խոնարհումս մեր բոլոր նահատակների շիրիմներին»։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Աննան բունկերից չէր կարող Մանվելին հրաման տալ. քաղաքացի, Hayeli

Source: USAArmenia