Շաբաթ , 18 Սեպտեմբերի 2021

Պատերազմը դեռ չի ավարտվում, երբ անհայտության մեջ գտնվողները չեն վերադառնում…

Պատերազմը դեռ չի ավարտվում, երբ անհայտության մեջ գտնվողները չեն վերադառնում… Երբ հայրեր չեն վերադառում, ամուսիններ, որդիներ, եղբայրներ` նույնպես։ Երբ պատերազմը դաժանորեն սպանում է մի վերջին անգամ նրանց տեսնելու հույսը, ու փակ դագաղներով են «տուն գալիս» հայրենյաց անձնվեր զավակները։

Իմ «Պատերազմական օրագիրը» ցավալիորեն նոր տեսք է ստանում նոր զոհերի անուններով։ Այս անգամ ամիսների երկար սպասումից հետո մի նոր գույժ` մեր դպրոցի շրջանավարտ, երկու երեխայի հայր Ռուսլան Հակոբյանի զոհվելու մասին։
…Պատերազմը ողջ մնացածներիս վրա այնքան խոր հետք է թողել, կարծես ոտքի վրա ենք մեռնում, բայց ապրելու ցանկությունն այնքան մեծ է, որ դիմակայում ենք։ Երբեմն ինձ թվում է` ամեն բջջով, ամեն երակով վերքոտված եմ, ու ինքս էլ` պատերազմի «հաշմանդամ»։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայկազ Մակարյանը ներողություն կխնդրի լրագրողից՝ 2 տարբեր դատական հայցերի վճռով

Ոչ վաղ անցյալում Հայաստանոմ կատարված հեղափոխությանը բնորոշ գծերից մեկն էլ հասարակության պառակտումը դարձավ, որ, ինչպես …