Երկուշաբթի , 27 Սեպտեմբերի 2021

Պատերազմի օրերին Ղրիմից Փաշինյանին առաջարկվել է 450, ապա 7000 հոգանոց կամավորական ջոկատ․ Մարդոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ղրիմի երկրապահի ղեկավար, Ղրիմի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարդոյանը հայտարարել է, որ պատերազմի երկրորդ օրն առաջարկել է ՀՀ իշխանություններին և պատրաստ է եղել ուղարկել պատերազմի դաշտ 450 փորձառու մարտիկների, ովքեր անցել էին մի քանի պատերազմների բովով։ Այնուհետև Ալեքսանդր Բորոդան իր հերթին պատրաստ է եղել Արցախ ուղարկել 7000 կամավորականի, ովքեր պատրաստ էին միայն գաղափարի համար պաշտպանել Արցախը։
Ի պատասխան այս առաջարկներին, նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկով ստորագրել է օրենք, որով արգելվել է վարձու զինվորների մասնակցությունը պատերազմական գործողություններին։
«Միայն դավաճանը կարող է վարձկան համարել «Հանուն Քրիստոսի» մեր ժողովրդի կողքին կանգնողներին»,- շեշտել է Մարդոյանը։


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com