Երեքշաբթի , 19 Հոկտեմբերի 2021

ArmLur. Քոչարյանն ու Սարգսյանը բանագնաց են ուղարկել Նիկոլ Փաշինյանի մոտ. Աղվերանում հավաք է սպասվում

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ շաբաթ-կիրակի իշխանության ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Աղվերան են մեկնելու: Վարչապետն իր թիմին կմիանա կիրակի:
Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր թեման լինելու է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «բանագնաց» են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` կապված արտահերթ ընտրությունների հետ:

Նախագահների նպատակն է կոնկրետ ընտրությունների օր որոշել: Նրանց կողմից ուղարկած բանագնացն այսօր շատ երկար Փաշինյանի հետ հանդիպում-քննարկում է ունեցել ու ներկայացրել Սարգսյանի և Քոչարյանի պահանջները: Դրանից հետո արդեն որոշում է կայացվել հանդիպել ամբողջ թիմով, քննարկել ու որոշում կայացնել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ օրակարգում կլինի նաև էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, բայց գլխավոր հարցը` ընտրությունների գնալու թեման է: Թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ ինչ եզրահանգման կգա իշխանությունը, դժվար է ասելը, քանի որ ներսում տարբեր դիրքորոշումներ կան դրա վերաբերյալ: Դրա համար, իշխանությունը որոշել է երկու օր տրամադրել այդ հարցին լուծում գտնելու համար:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արցախի ու Հայաստանի իշխանություններին հեռացնելը թերևս փրկության միակ ճանապարհն է…Մետաքսե Հակոբյան

Արցախի ու Հայաստանի իշխանություններին հեռացնելը թերևս փրկության միակ ճանապարհն է… Արցախի հանձնումից մոտ տաս ամիս …