Շաբաթ , 22 Հունվարի 2022

Ռոբերտ Քոչարյան. «Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն». Sputnik Արմենիա

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։

 Քոչարյանի խոսքով՝ հիմա «հասկանալի և ուժեղ անհատների» մեծ կարիք է զգացվում։

Ուստի` նոր խորհրդարանական ընտրությունները երկբևեռ կլինեն ներկայիս իշխանության և նրանց հակոտնյաների միջև։

«Մարդիկ ճաշակել են պոպուլիզմի պտուղները, ճաշակել են գունավոր հեղափոխությունների և անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները,-ասել է Քոչարյանը,- Ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, և հիմա միանգամայն այլ կերպարների, միանգամայն այլ թիմերի կարիք կա՝ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի, կամք ունեցող մարդկանց, որոնք ունակ են ասել ճշմարտությունը` նայելով իրենց ընդդիմախոսների աչքերին։ Եվ Հայաստանում այդպիսի թիմ կա»,–ասել է Քոչարյանը։

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հերոսը՝ թշնամու փոխարեն. հետհաշվարկը սկսված է

Մայիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, որ աննախադեպ էր թե՛ ձևի ու բովանդակության, թե՛ …