Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի դեսպանին
https://ift.tt/3kccIu9
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարևորել է ռեզիդենտ դեսպան ունենալու Շվեդիայի որոշումը և շնորհավորել դեսպանին այդ կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ հայ-շվեդական հարաբերությունների զարգացման համար առկա է մեծ ներուժ մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել: Փոխվարչապետը խոսել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմին և դրա արդյունքում Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: Անդրադարձ է եղել նաև 2020թ. կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մարտահրավերներին:
Դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խորացումը՝ նշելով, որ …
lrahos
via Հայաստանի Հանրապետության Կառավարություն http://www.gov.am/
February 22, 2021 at 06:37AM