Կիրակի , 28 Փետրվարի 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

https://ift.tt/3qMv1Zz

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը օգտվելով հանդիպման պատեհ առիթից ջերմ շնորհավորանքներ է հղել Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային դժվար ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար՝ մասնավորապես բարձր գնահատելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում ծագած մարդասիրական աղետից հետո Հայաստանին 3,6 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Ճապոնիայի կառավարության որոշումը:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժն ու հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ճապոնացի ներդրողների ակտիվացմանն առնչվող հարցերին և տարածաշրջանային զարգացումներին:
 

lrahos

via Հայաստանի Հանրապետության Կառավարություն http://www.gov.am/

February 23, 2021 at 12:37AM

Մասին Lrahos.com

Կարդացեք նաև

Deputy Prime Minister Mher Grigoryan held a video call with EU officials

Deputy Prime Minister Mher Grigoryan held a video call with EU officials https://ift.tt/2ZQ5KBY Wednesday, 17 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով