Չորեքշաբթի , 14 Ապրիլի 2021

Նիկոլ Փաշինյանը պետք է այսօր մինչև 12։00-ն գա Ազգային ժողով, հրաժարական տա ու նշանակի ընտրություններ. Ժամանակ է տրվել

«Օնիկ Գասպարյանը պետք է մնա իր տեղում․ սա իր պաշտոնի հարցը չի, դա բանակ ունենալու կամ բանակը կործանելու հարցն է»,- երեկ երեկոյան լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով «Հայրենիքի փրկության շարժման» անդամների պահանջը, ասել է ՀՅԴ-ական գործիչ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ «Ընտրությո՞ւն է ուզում։ Հենց հիմա հայտարարում եմ՝ եթե մարտի 10-ին մինչև 12։00 գա Ազգային ժողով, հրաժարական տա ու նշանակի ընտրություն, էդ օրակարգով ճանապարհը կբացենք։ Նա չի՛ գալու։ Ինքը հերթական սուտն ու կեղծիքն է անում, սոսնձվել է այդ աթոռից՝ մեր երկիրը տանում է կործանման»․-ասել է Սաղաթելյանը:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ռոբերտ Քոչարյանն ու Միքայել Մինասյանը՝ մեկ ճակատով. է՛լ ոչ մի ամբիցիա

Հետպատերազմյան Հայաստանում շարունակում է բաց մնալ մեկ կարևորագույն հարց՝ իշխանությունների ապագայի հարցը: Ընդ որում՝ ասվածը …