Երկուշաբթի , 14 Հունիսի 2021

Բերման են ենթարկվել «Դոն Պիպոն» ու «Բիզնեսմեն Ռուստամը»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 17-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ Կարեն Հակոբյանի), ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բերման են ենթարկվել 2 տասնյակից ավել անձինք, այդ թվում՝ Էջմիածնում հայտնի «Դոն Պիպոն» և Երևանում հայտնի «Բիզնեսմեն Ռուստամը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը Էջմիածնում վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ:
SHAMSHYAN.com-ի հրապարակումից կարճ ժամանակ անց տեղեկացանք, որ Արմավիրի մարզի ոստիկանները նշված դեպքի փաստով կատարել էին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և պարզել վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Ոստիկանները պարզել էին, որ մարտի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի 1-ին հասցեի դիմաց 40-ամյա Կարեն Ղազարյանը, 29-ամյա Գուրգեն Առաքելյանը, 31-ամյա Հայկ Ղազարյանը, 28-ամյա Էրիկ Բաբախանյանը, 26-ամյա Արթուր Առաքելյանը, 39-ամյա Ռոման Միրզոյանը, 34-ամյա Ռադիկ Միրզոյանը, վիճաբանել են 26-ամյա Աշոտ Դավթյանի, 27-ամյա Հովսեփ Մազմանյանի, 27-ամյա Արսեն Տոնոյաի, 26-ամյա Իսրայել Հարությունյանի, 26-ամյա Հարություն Հարությունյանի, 32-ամյա Արթուր Պարոնյանի, 31-ամյա Արսեն Ղարիբյանի, 25-ամյա Լևոն Դավթյանի, 33-ամյա Գարիկ Ղարիբյանի, 41-ամյա Դավիթ Հասրաթյանի, 38-ամյա Կարապետ Մանուկյանի, 38-ամյա Վահրամ Գալստյանի, 37-ամյա Հակոբ Վարդանյանի, 39-ամյա Ժորա Վարդանյանի, 38-ամյա Արտյոմ Գասպարյանի, ինչպես նաև այդ պահին քննությանը դեռևս անհայտ անձանց հետ, որի ժամանակ վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, իսկ հետո հնչել էին կրակոցներ:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Ֆիշյանի գլխավորությամբ 1 օր շարունակ կատարված հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում նախ պարզվել էր դեպքի վայրը, որտեղ զննութամբ հայտնաբերվել էին արնանման հետքեր և 4 հատ դեռևս չպարզված հրազենից արձակված պարկուճներ:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարաշապտի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ավագ հետաքննիչ Մանասյանի որոշմամբ նշանակվել էին դատակենսաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ինչպես նաև պարզված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ».Ես տեսա, որ ոստիկանության կողմից շշեր են նետվել.Արթուր Խաչատրյան

«Հրապարակ». Ոստիկանության կողմից շշեր են նետվել. Խաչատրյանը՝ դատախազության մոտ տեղի ունեցած բախումների մասին Ես տեսա, …