Չորեքշաբթի , 14 Ապրիլի 2021

Մարդը ամբիոններից բարձրաձանում է, որ պատերազմի պարտությունը իր վրա է վերցնում, բայց տեսնես ինչու՞ է հպարտ քայլում այդքան մեղքի բաժին <<իր ուսերին առած>>

Մարդը ամբիոններից բարձրաձանում է, որ պատերազմի պարտությունը իր վրա է վերցնում, բայց տեսնես ինչու՞ է հպարտ քայլում այդքան մեղքի բաժին «իր ուսերին առած»։ Իսկ մենք մինչ պատերազմը չգիտեինք, որ խաղաղ ապրելու հույսը մեր ուսերին էր թառած, մենք և՛ ներկայի մեջ էինք, և՛ ապագայի…

Հիմա անցյալն ենք կարոտում, զգում, որ երանելի է եղել այն անցյալը, երբ պատերազմից առաջ հավատում էինք աշխարհին ու մարդուն։ Այն ժամանակ հայրենիքն ամբողջական էր, այսքան մարդկային զոհեր չունեինք և ոչ էլ` ուրիշ կորուստներ…
Իսկ հիմա` ներկայում, շրջափակման մեջ մեր ապրելու հույսի ու հավատի խորդուբորդ ու դժվարին ճանապարհն ենք ընտրել, որ կարողանանք բարձրանալ ապագայի սանդուղքով։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով